«Վրաստանը հարկավոր է փրկել». Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով է նայում ապագային։
«Վրաստանը հարկավոր է փրկել:Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նա հավելել է, որ կարեւոր է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը եւ ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքն ավարտված է, բայց հարակից տարածքում մի քանի վրան է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել տեղում: Նրանք հայտարարում են, որ ընդգրկուն բողոքները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: