«Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են». գերմանական մամուլ

Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այսպես, Spiegel Online»-ի հրապարակած «Ո՞վ է լիդերը» խորագրով հոդվածում ասվում է․ «Սպիտակ տանը, կամ առնվազն կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ոչ թե Թրամփն է, այլ՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը, առիթից օգտվելով, մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ խորհուրդներ տվեց ու քննադատեց ԱՄՆ-ին։ Թուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից։ Հանդիպումը կոնկրետ արդյունքի չհանգեցրեց։ Սակայն թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք–ամերիկյան լարվածությունը այս այցի վրա որևէ ազդեցություն չթողեց։ Ինչպես երևում է՝ Թրամփը մտադիր է զրոյից սկսել Էրդողանի հետ հարաբերությունները»։

Գերմանական մեկ այլ պարբերական՝ տնտեսական ուղղվածությամբ «Handelsblatt» թերթն էլ նկատել է տվել, որ Թրամփն ու Էրդողանը թեև շեշտը դրեցին երկկողմ հարաբերությունների դրական կողմերի վրա, բայց այցի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների հաթեցման համար այդպես էլ որևէ լուծում չգտնվեց։ «ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կարճ ձևով կարելի է բնութագրել որպես «քիչ բովանդակության շուրջ մեծ աղմուկ»։ Քանի որ ակնհայտ է, որ երկու երկրների միջև առկա գլոբալ խնդիրներից ոչ մեկը, ինչպիսին են Սիրիայի հարցը, ռուսական պաշտպանական համակարգերի հարցը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այս հանդիպման շրջանակներում չեն կարող լուծվել», – գրում է աղբյուրը։

«Zeit Online»-ն էլ Թրամփին և Էրդողանին բնութագրել է որպես «երկվորյակ հոգիներ»։ Հոդվածում դարձյալ շեշտվել է այն հանգամանքը, որ այս հանդիպումը որևէ հարցի լուծման չհանգեցրեց։ Պարբերականը ընդգծել է, որ Սիրիայում քրդերին աջակցություն ցուցաբերելու հարցը և ընդհանրապես Սիրիայի հյուսիսային հատվածի ճակատագիրը այդպես էլ անորոշ մնացին։ Երկու նախագահների հանդիպումը որևէ պատասխան չտվեց այդ հարցերին։ «Բայց կարելի է ասել, որ վաշինգտոնյան այցը դրական էր Էրդողանի համար։ Քանի որ Թրամփի հետ յուրաքանչյուր անմիջական կոնտակտ շահավետ է Թուրքիայի նախագահի համար։ Եվ որքան էլ հակասական թվա՝ այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ըստ էության շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնային հարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդ անձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որն թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների միջև եղած կապն ընդհանրապես խզվի» , – արձանագրում է աղբյուրը։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am