Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են

«Փաստը» գրում է.«ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ելույթները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ ինչ-որ իմաստով վարչապետի օգտագործած բառապաշարը հարիր չէ երկրի ղեկավարին, առավել ևս՝ երկրի թիվ մեկ ամբիոնից:

Հասկանալի է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է որոշակի տեսանկյունից կրեատիվ երևալ, բայց ինչ-որ համեմատականներ է տանում, անեկդոտներ և «զրիցներ» է պատմում, որոնք լիովին հազիվ տեղավորվում են շարքային ֆեյսբուքյան «քոմենթչու» մակարդակում։

Վարչապետն ուղղակի պարտավոր է հասկանալ, որ ինքը, ուզի, թե չուզի, երկրի փաստացի ղեկավարն է, և իր ամեն մի խոսքը պետք է չափված, ձևված և փաստարկված լինի:

Վարչապետի խոսքին հետևում է երկրի ողջ բնակչությունը, և այն պետք է օրինակ ծառայի քաղաքացիների համար, այլ ոչ թե օդում կախված լուրերի մակարդակի լինի:

Մյուս խնդիրը ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունների բնույթին է վերաբերում, որոնք իրենց մեջ ատելության տարրեր են պարունակում: Ու նորից՝ նույն ոճով՝ «կպառկըցնենք ասֆալտին, կտանք պատերին»:

Մի՞թե Փաշինյանը չի գիտակցում, որ պարբերաբար այսպիսի հայտարարություններ անելով՝ ատելության նոր դոզա է սրսկում հասարակության ներսում, երբ հանրությունն առանց այն էլ պառակտված վիճակում է գտնվում:

Բացի այդ, իրեն այսպիսի արտահայտություններ թույլ տալով՝ Փաշինյանը ավելի է ընկնում ժողովրդի աչքից:

Վարչապետի ելույթի հետ կապված հաջորդ պրոբլեմատիկ հարցը վերաբերում է թալանի հետ կապված նրա հայտարարությանը, որն, ըստ էության, նշանակում է, թե վարչապետը հայտնում է ինչ-որ անձանց կողմից կատարված հանցանքի (հանցանքների) մասին և դրա մասին այնպես է հայտարարում, կարծես թե արդեն հաստատված փաստ է:

Այնինչ վարչապետը ինչ-որ մեկի մեղավորության մասին ԱԺ ամբիոնից ուղղակի առանց հիմնավորման իրավունք չունի հայտարարել, դա իրավապահ մարմինների գործն է, նրանք պետք է քննեն և պարզեն, թե կա՞ արդյոք մեղավորության մասնաբաժին, թե՞ ոչ:

Նույնիսկ երբ քրեական գործեր են հարուցվում, և իրավապահ մարմինները դրանց մասին տեսանյութեր են ներկայացնում, վերջում նշում են, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բայց վարչապետի ելույթներից տպավորություն է ստացվում, թե վերջինս իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ով է մեղավոր և ով՝ ոչ:

Եվ պատահական չէ, որ մամուլում բազմիցս նշվել է, որ այսպիսի գործելակերպով ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե վարչապետն այդպիսի հայտարարություններով ճնշումներ է գործադրում իրավապահ և դատական համակարգերի վրա:

Մյուս հարցն էլ այն է, որ երբ հանցանք կա գործված, ապա ինչո՞ւ է վարչապետը դրա մասին հիշում այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, այսինքն՝ այն ժամանակ, երբ առերևույթ «հանցանք» կատարած անձինք իշխանություններին անհաճո հայտարարություններ են անում կամ ուղղակի քննադատում «ամենաանսխալական», «ամենաանթերի» իշխանությանը:

Եվ արդյունքում տպավորություն է առաջանում, որ դրանից հետո է միայն «պարզվում», որ նրանք թալանչի են եղել, կոռուպցիոներ են եղել, իշխանություն են յուրացրել, մի խոսքով՝ գործել են աշխարհի ամենամեծ մեղքերը:

Իսկ եթե այդպես է եղել, ու վարչապետն իմացել է դրա մասին, ապա ինչո՞ւ է թաքցրել: Ինչո՞ւ իրավապահներն ավելի վաղ ընթացք չեն տվել այդ գործերին:

Ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ովքեր իշխանության կողմնակիցներն են կամ չեզոք են, նրանք դառնում են մաքուր և սպիտակ, իսկ նրանք, որոնք քննադատում են իշխանություններին կամ հայտնում են դիրքորոշում, որը չի համապատասխանում իշխանական պատկերացումներին, նրանք հանցագործներ են ու խանգարում են երկրի առաջընթացին:

Տպավորություն է ստեղծվում, որ ելնելով իր լրագրողական ու ընդդիմադիր պատգամավորական փորձից՝ վարչապետը փորձում է իր ելույթը համեմել սենսացիաներով, մեծ աղմուկ առաջացնել լրատվական դաշտում, բորբոքել մարդկանց կրքերը, սակայն արդյունքում անհասկանալի հայտարարություններ է անում՝ առանց հարգելու մարդկանց և նրանց անմեղության կանխավարկածը:

Դրան գումարած՝ անընդունելի բառապաշարն ու ոճը:

Ի վերջո, եթե նույնիսկ ինչ-որ հարցերում Փաշինյանն իրավացի է (այդպես էլ կարող է լինել), հենց միայն այդ ոճաբանությունն ու բառապաշարն արդեն իսկ բացարձակ մերժելի են:

Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ ինքը այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, ինքը երկիր է ներկայացնում, երկիր է կառավարում, և իր ելույթները լսում են ոչ միայն մեր երկրի ներսում, այլև դրսում:

Ուստի, եթե վարչապետը չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց իր կերպարը հանրության մոտ ասոցացվի պոպուլիզմի և անլրջության հետ, ապա պետք է լուրջ մտածի այս հարցի կապակցությամբ և հետևություններ անի, քանի որ պատմությունը ցույց է տալիս, թե ինչքան արագ պոպուլիստ գործիչները հայտնվում են երկրի ղեկին, այդքան արագ էլ հեռանում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Հիմարություն է մարդկանց ասել՝ «զոմբիներ, պողոսներ»․նորից սխալվելու դեպքում կլինի լուրջ պատերազմ․Վահե Հովհաննիսյան (video) Շեյխը, եթե լսի՝ Հայաստանում իրեն շեյխուհի են ասում, Հայաստանի տեղը ընդմիշտ կմոռանա․Վահե Հովհաննիսյան (video) Վահե Գրիգորյանին որ ասեն՝ ինցեստի մասին օրենք ընդունի, կընդունի. Կոնտանտին Տեր-Նակալյան (video) Չէ դուք տեսե՞լ եք «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորների «բարակ ու լաքած» մատները.բա իրենք զենք բռնո՞ղ են.Սոնա Աղեկյան (video) Պատգամավորներից շատերը մեկ տարվա ընթացքում չհասկացան՝ որտեղ են իրենք և որն է իրենց առաքելությունը.Հրանուշ Խառատյան (video) Խայտառակություն է.Սերժ Սարգսյանին սարքեցին բենզինի գող, Ձեր փոխարեն ես եմ պաշտպանում նրան.թեժ բանավեճ (video) Նիկոլ Փաշինյանն արդեն ցմահ ազատազրկման դատապարտվելու հանցանքներ է արել. (video) Տեսեք՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ մեծ ախորժակ ունեն (video) Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները Եթե մի երկու տրանսգենդեր էլ լիներ իշխանության կազմում, կտեսնեինք իրենց գաղափարական ցենզը.Տեր-Նակալյան (video) Մարտի 1-ին Դուք տեսել եք ոստիկանների հարձակումը քնած մարդկանց վրա, ես տեսել եմ արմատուրաներ. Թեժ քննարկում (video) Փաշինյանը բղավում է, որ արմատախիլ է արել կոռուպցիան,բայց երեկ աշխարհացունց հայտարարություն արեց Կարինե Աճեմյան (video) Գետինը մտնեք․․․ Կարինե Աճեմյան (video) Գուրգեն Եղիազարյանը ծանր վիրահատություն է տարել Ոչ մի խաղաղասիրություն էլ չկա, այս իշխանությունը տանում է ադրբեջանամետ քաղաքականություն.Միհրդատ Մադաթյան (video) Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել Ալեն Սիմոնյանը գաղտնիք բացեց Դատարանը կեղծել է փաստերը՝ հանուն Ավինյանի և Պապիկյանի Ապազգային իշխանության Ազգային ժողովը (նեկրոլոգ) Մենք ունենք ԵՐԵՔ հիմնական մարտահրավեր Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ ՊՎԾ-ն ավելի քան 2 միլիարդ դրամի խախտումներ և թերություններ է արձանագրել «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում Որքան է վճարվելու Բրեգովիչին՝ Ամանորի գիշերը համերգ տալու համար Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ... Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը: Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ... Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնում (ք. Երևան, Աբովյան 18, 2-րդ հարկ) տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Անետա Երզնկյանը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: