Առջեւում պատերազմն է

Իշխանության եւ Բարգավաճ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները սրվել են: Լարվածությունն առաջ եկավ երկու օր առաջ, երբ օրակարգ բերվեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականների մասին հայտնի նախագիծը: Իմքայլականները բավական չէ չընդունեցին այն նիստերի օրակարգ, այլ ԱԺ հայտարարությունների ժամը եւ ընդհանրապես ամբողջ օրը նվիրեցին ԲՀԿ-ի բմբուլները քամուն տալուն: Սեքսի ու սեռականության մասին ելույթներ, թաքնված գեյ լինելու մասին մեղադրանքներ. ահա այն ամենը, ինչը ծնվեց նրանց վառ երեւակայությունում՝ առ Գեւորգ Պետրոսյանը: Փառքի հետ էլ ապտակներ հասցրեցին ԲՀԿ-ին:

Սա բավական չէր, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ սկսված գրոհը շարունակեց վարչապետ Ննիկոլ Փաշինյանը: Առիթը ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի հայտարարություններն էին քրեական ենթամշակույթը կրողների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին: Ղուկասյանն ասել էր, որ նրանք մեր հասարակության ամենախելոք խավն են: Նիկոլ Փաշինյանին այդ հայտարարությունը այն աստիճան էր վրդովվեցրել, որ նա հերթական անգամ հիշեցրեց ու սպառնաց իր սիրելի պատժիչ մեթոդով, խոստացավ ասֆալտին փռել բոլոր նրանց, ովքեր կպաշտպանեն ու կոմպրոմիսի կգնան այդ շերտերի հետ: Բայց սա ամենը չէր, նա բացահայտ մեղադրանքներ ուղղեց Ղուկասյանին՝ ասելով, որ Գյումրիի կեսը թալանել է իր քաղաքապետության ժամանակ: Սակայն մեկ օր հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն նահանջելու մտադրություն չունի, իսկ Վարդան Ղուկասյանն էլ չի վախենում ծեփվելուց: «Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց վախենամ, վախենում եմ միայն Աստծու ահեղ դատաստանից»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հայտարարեց Վարդան Ղուկասյանը .«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից»:

Ավելին՝ Ղուկասյանն անցավ հակահարձակման եւ հայտարարեց, որ Գյումրին ոչ թե ինքն է թալանել, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եղբայր ու հենարան ՀՀՇ-ն:

«Գիտե՞ք դրա ապացույցը որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ ՀՀ-ն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք ենք թալանել»:

Առճակատումը շարունակեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցներում կրկին մեղադրանքներ ուղղելով Ղուկասյանի նկատմամբ: Դիտարկմանը, որ եթե Ղուկասյանը հանցագործ է, ինչ գործ ունի ԱԺ-ում, Միրզոյանը հորդերեց հարցն ուղղել իրավապահներին:

Ակնհայտ է, որ իշխանություն-ԲՀԿ փոխհարաբերություններն այլ ընթացք են ստացել, քան նախկինում էին եւ վերջին օրերի առճակատումները հուշում են, որ պատերազմը դեռ առջեւում է:

Անի Սահակյան

դիտվել է 2640 անգամ
Լրահոս
Առողջապահության նախարարը ռեստորաններ չայցելելու կոչի մասին Հիմա էլ Հակոբ Սիմիդյանի ընկերը «յուղոտ» պաշտոն կստանա Թաքցվել են պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթերը Երաշխիք չկա, որ կրկին չեք վարակվի կորոնավիրուսով Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ Մեր երկրում բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցնող մարդը պատերազմի օրերին կհաջողացնի վիրավորվել հրթիռից ու մեկ շաբաթում ամբողջությամբ բուժվել. քաղաքագետի հումորային անդրադարձը Սպիտակ տունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից տասնամյակներ անց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը․ The Washington Post Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը՝ ուղիղ «Ասպարեզը հիմա պրոֆեսիոնալ տականքներինն է».Արթուր Թովմասյան Նիկոլը օրվա կուրսով քաղաքականություն է վարում․ Երվանդ Բոզոյան. տեսանյութ Իշխանությունը չի հասկանում՝ ինչպիսի հարաբերություններ պետք է ունենալ Ռուսաստանի հետ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիներին օրինախախտման մղող կոչ Ոստիկաններն ասում են՝ «պլան է դրված» օրական տուգանել 20 քաղաքացի. Թեհմինա Վարդանյան Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են Մարդիկ համարյա թե լացում էին, երբ դուք ցինիկաբար ծիծաղում էիք Եղե՞լ է դրան ադեկվատ արձանք: Ոչ: Մենք հստակություն ենք պահանջում. Ալիև Հայաստանում ընթանում է հիբրիդային պատերազմ. Երվանդ Բոզոյան (video) Ինչ ելք ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ֊ը նիստը Չի կարող օրենքից բխող ստորադաս իրավական փաստաթուղթը հակասություն ունենալ օրենքի հետ Գագիկ Ծառուկյանի բողոքների գործով քննությունը՝ Վերաքննիչ դատարանում. Ուղիղ Դիմակ ու կատալիզատոր չկրելու համար տուգանքները չափերը մոտենում են իրար Հայկ Հարությունյանի մահվան գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում 30 մլն դրամն ու 51 զենքի անօրինական պարգևատրումը վարչապետի համար կոռուպցիա չէ՞ Պարոն վարչապետ ձեր սիրելի տրանսներն ասում են՝ պարետը թող մեզանից վախենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub