Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայից։