Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան

Դատաիրավական բարեփոխումներն այսօր ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ներդրումների խթանման համար անհրաժեշտ օրենսդրական, մասնավորապես դատաիրավական բարեփոխումների գործընթացը։

«Դա մեր ընթացիկ ամենախնդրահարույց հարցն է։ Ընդ որում, այստեղ հարցերը միայն դատական համակարգի անկախության խնդիրը չէ, մենք բանկային համակարգի հետ մեր շփումների ընթացքում մի շատ տարօրինակ փաստ արձանագրեցինք, որ մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում, որոնցից 150-ի պարագայում կա ֆորմալ դատական վեճ, բայց դե ֆակտո դատական վեճ չկա։ Այսինքն՝ նա, ով պետք է վճարի՝ ընդունում է, որ պիտի վճարի, իսկ նա, ով պետք է ստանա, ընդունում է, բայց քանի որ դատական գործընթաց պետք է անցնի, այդ գումարը տեղից տեղ չի կարող տեղաշարժվե, առանց դատարանի վճռի , իսկ այդ դատական գործերը երբեմն տևում են տարիներ, որովհետև դատական համակարգը ծանրաբեռնված է։ Սա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրի հետ, քանի որ դատական համակարգը պատշաճ ձևով չի կարողանում սպասարկել տնտեսությունը։


Օրինակ, Երևանի կենտրոնում այս պահին կան մի քանի ներդրումային ծրագրեր՝ մի քանի հարյուր միլիոնի ծրագրեր, որոնք երկար ամիսներ կանգնած են, օրինակ հարևանի հետ դատական վեճի պատճառով։ Դատական համակարգի փոփոխությունը կրկին այն ոլորտն է, որտեղ շատ արագ պրոցեսներ հնարավոր չեն, երկրորդն էլ՝ անթույլատրելի են։ Երբ շատ երկրների փորձն ուսումնասիրում ենք, այնպես է եղել, որ դատական համակարգի բարեփոխումները բերել են կոլապսի, այսինքն՝ երկրում դատարան չի եղել, հիմա մենք բողոքում ենք, որ ամիսներով ձգվում են, բայց եղել են դեպքեր, որ մի իքս պահի երկրում դե ֆակտո դատարան չի եղել։ Ես ձեր հարցին ուղիղ եմ պատասխանում՝ ես գոհ չեմ։ Եթե մեր դժգոհությունը փոխակերպվի էմոցիոնալ գործելակերպի, դա կարող է վնասներ բերել։ Այստեղ ամենակարևորը հետևողականությունն ու համբերությունն է, որբ մենք ունենանք ինստիտուցիոնալ արդյունք»,– ասել է Փաշինյանը։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am