Արարատ Միրզոյանը փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու դիմում գրե՞լ է, թե՝ ոչ
«Կարծում եմ, որ իրավաբաններից պետք է հարցնել մանրամասները: Ինձ իրավաբանները հավաստիացրել են, որ որևէ իրավական խնդիր չկա»,-լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով դատախազության կողմից ուսումնասիրվող հրապարակման մասին, ըստ որի ինքը միաժամանակ զբաղեցրել է և՛ ԱԺ նախագահի և՛ առաջին փոխվարչապետի պաշտոնները, հայտարարեց, թե հիշում է, որ միայն գնում էր կառավարության աշխատասենյակ և աշխատավարձ ստանում էր առաջին փոխվարչապետ աշխատելու համար:
Հարցին՝ դիմում գրել է արդյո՞ք առաջին փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու համար, Միրզոյանը չպատասխանեց. «Շատ իրավաբանական հարց է, գուցե իրավաբանների հետ խոսեք: Ինձ վստահեցրել են, որ որևէ խնդիր չկա»:
Դատախազությունից Արարատ Միրզոյանի հետ դեռ չեն կապվել այս հարցի մասով: