Կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հայտերը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:


2002 թ. հիմնադրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվում է ալյուրի արտադրությամբ և բեռնափոխադրությամբ: Լիարժեք աշխատանքային ռեժիմով ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաև բեռնափոխադրման ծառայության մատուցման համար, ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «Եվրո-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ և նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 152 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 385 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 86 աշխատատեղ և ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 130,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 774 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում, 44 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 387 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 24 մլն դրամ:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններ տրամադրելու վերաբերյալ որոշումների մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկում զբաղվել տեքստիլի արտադրությամբ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, որտեղ կարտադրի թել և բժշկական բամբակ, նաև կզբաղվի կտորների թափվածքների վերամշակմամբ: Ընկերությունում իրականացվել է 50 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, սակայն մինչ օրս աշխատատեղեր չեն ստեղծվել:

Հարկ է նշել նաև, որ նշված լրացումների և փոփոխությունների արդյունքում, ընկերությունում կստեղծվի 10 նոր աշխատատեղ և կիրականացվի մոտ 3.8 մլրդ ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ դրամ միջին աշխատավարձով, հայտնում է tert.am-ը:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am