Մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ

«Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ: Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից սկսած հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը: Ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար հռչակել ենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականին տնտեսական տարվա արդյունքներով այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ:

Այդ փոփոխությունների հիմնական մասը հենց ձևավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականից»,- ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


ՀՀ վարչապետը հասկանում է, որ այս երեք գործիքների ներուժը հավերժ չէ և պետք է նոր գործիքակազմ կիրառվի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:
«Իհարկե, հասկանում ենք, որ այս երեք գործիքները ունեն որոշակի ներուժ և այդ ներուժը հավերժ չէ: Նկատի ունեմ՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական, բայց իրենք իրենցով տնտեսական աճը և աշխուժությունը խթանելու պաշար ունեն և այդ պաշարը ինչ-որ պահի պետք է սպառվի: Հետևաբար, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am