ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը` «ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված» թեմայով:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց շատ չնչին տոկոսն է ներգրավված վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 3 տարիներին 6906 դատապարտյաների միայն 16 տոկոսն է ներգրավված եղել որոշակի աշխատանքներում։
Մինչդեռ, Քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը։
ՔԿՀ-ներում վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներին ներգրավվածությունը կարևոր է այնքանով, որ որոշակի չափով լուծում է նաև ազատազրկվածների զբաղվածության հարցը։ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկվածների զբաղվածության հարցը պետք է քննարկել քրեական ենթամշակույթի առկայության ենթատեքստում։
«Պետությունը չի օգտագործում ազատազրկման ժամանակահատվածը, որպեսզի ապահովի դատապարտյալների զբաղվածությունը, նրանց մասնագիտական հմտությունները զարգացնի, բնականաբար, այդ անձինք պետք է իրենց ազատ ժամանակն ինչ-որ ձևով լրացնեն, և այս դեպքում պարարտ հող է ստեղծվում քրեական ենթամշակույթի մեջ ներգրավվելու համար»,- նշում է Նարե Հովհաննիսյանը։
Շարունակում են չլուծված մնալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 և 2018 թվականին արձանագրված խնդիրները։ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բաժնի պետի տեղակալ Վահե Հարությունյանը նշում է, որ զբաղվածությունը կարևոր նշանակություն ունի ինչպես անձի իրավունքների ապահովման տեսանկյունից, այնպես էլ հետագայում հանցագործությունների կանխարգելման։
«Զբաղվածությունն ազատությունից զրկված անձանց հասարակության մեջ վերաինտեգրելու հիմնական ուղղություններից մեկն է: Աշխատանքի շնորհիվ ազատազրկվածների մոտ ձևավորվում են աշխատանքային այնպիսի հմտություններ, որոնք հետագայում նպաստում են նրանց հեշտությամբ վերասոցիալականացմանը։
Այս դեպքում կարևոր են նաև աշխատանքային պայմանները, եթե աշխատանքային պայմաններն անբավարար լինեն, բնականաբար, դատապարտյալները չեն ցանկանա մասնակցել աշխատանքներին»,- ասաց Վահե Հարությունյանը։
Վահե Հարությունյանը կարևորում է նաև խրախուսանքի մեխանիզմների առկայությունը, ինչը կբարձրացնի ազատազրկվածների մոտիվացիան` մասնակցելու տարբեր աշխատանքների։
«Ազատազրկված անձը պետք է իմանա, որ տարբեր աշխատանքներում իր ներգրավվածությունն իրեն տանելու է շատ բարձր հավանականությամբ պատժից վաղաժամկետ ազատվելուն։ Սա մոտիվացնող հենակետ է, որով կարելի է բարձրացնել նրանց ներգրավվածությունը տարբեր աշխատանքներում»,- նշեց Վահե Հարությունյանը։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am