Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, BMW-ն ու Opel-ը
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes C180 մակնիշի 35 RՏ 799 համարանիշի, Opel մակնիշի 36 FR 058 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍA 985 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ Երևանի ՃՈ–ում նյութեր են նախապատրաստվում: