Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումը սպառնալիք է երեխաների անվտանգության համար. Գրիգորյան (video)
ԱԱԾ–ի հաղորդագրությանը որեւէ բան չեմ կարող ավելացնել, պարզապես, այս եւ նմանատիպ խնդիրները ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ–ի աղմկահարույց բացահայտմանը։
«Այս եւ նմանատիպ խնդիրները ԱԱԾ–ի եւ այլ կառույցների օրակարգում են, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է եւ ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երեւույթներ այլեւս չլինեն։ Դրանք, իսկապես, լուրջ սպառնալիք են մարդկանց անվտանգության համար եւ երեխաների անվտանգության համար: Սպասենք, ԱԱԾ–ն ավելի ուշ մանրամասն կխոսի»,– նշեց Գրիգորյանը։
Նա նաեւ նշեց, որ այս պահին մարդկանց ներքին օրգանների վաճառքի մասին խոսք չկա: