Ինչ հանձնարարական է տվել վարչապետը ԱԱԾ-ին
ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»: