Վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ.ինքը, որտեղից որ ծնվել է,նրանք ենք թալանել.Վարդան Ղուկասյան (video)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց, որ ինքը վախեցողներից չէ:
«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից: Գյումրու կեսը թալանելու պահով, որ էդպիսի բան է ասում հարգարժան մեր վարչապետը, ես մի բան կարող եմ ասել. իմ աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց մեր պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել: Գիտե՞ք դրա ապացույցը, որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ ՀՀ-ն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք ենք թալանել»,- ավելացրեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, և եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ. «ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։