Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որում վարչապետն ասել էր, որ Դալուզյանն այսուհետ իր անձնական պաշտպանության ներքո է։ Գագիկ Համբարյանը գրել է.

«Նոյեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «բացահայտիչ» հարցի շհորհիվ հայ հասարակությունը վերջապես իմացավ, որ հետհեղափոխական Հայաստանում բավական մեծ թափ առած այլասերվածության քարոզի հետևում կանգնած է հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Այն, որ այդ քարոզի հետևում կանգնած է հենց Փաշինյանը շատերը գիտեին, սակայն հասարակության լայն շերտերը դրա ապացույցները ստացան հենց Արարատ Միրզոյանի՝ Մելի մասին ֆիլմի վերաբերյալ «բեմադրված» հարցի շնորհիվ... Չեմ դատապարտում Մել Դալուզյանին իր սեռափոխման համար, քանի որ համարում եմ, որ դա նրա անձնական կյանքն է... Սակայն դատապարտում եմ այն, որ այդ անձի անձնական կյանքը, որը բավական լի է այլասերվածության դրվագներով և սկանդալային պատմություններով, գովազդվում է ֆիլմի միջոցով, որի համաֆինանսավորմանը մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը... Ինչպես շատ դեպքերում, այդպես էլ այս հարցին պատասխանելիս պարոն Փաշինյանը դիմեց պրիմիտիվ մանիպուլյացիաների և կեղծիքների...

Պարոն վարչապետը ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցելը բացատրեց նախ նրանով, որ ֆիլմը մի մարդու մասին է՝ Մելի, ով երեք անգամ Եվրոպայի չեմպիոն է եղել և Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է և երեք անգամ էլ հնչել է Հայաստանի հիմնը... Համոզված եմ, որ պարոն Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ իր այս հայտարարությունը կեղծ է. Մելը դոպինգ սկանդալի հետևանքով զրկվել է որոշ մեդալներից, այդ թվում նաև Եվրոպայի չեմպիոնի մեդալներից և խայտառակել է Հայաստանը...

Պարզվում է, ըստ Փաշինյանի, եթե մարդն ունի Մելի «պրոբլեմից» ու վերջինս դրա պատճառով փորձել է ինքնասպան լինել ուրեմն իշխանությունները ևս պետք է նրա մասին ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցեն... Այո՛, սա պարոն Փաշինյանի տրամաբանությունն է ... Ստացվում է, որ, օրինակ, եթե 2016 թ-ի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամ 2016 թ-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Մելի «պրոբլեմից» չունեն և ինքնասպանության փորձ չեն արել, ապա նրանց մասին ֆիլմեր չեն նկարահանվի, քանի որ դրանք անհետաքրքիր կլինեն...

Ի դեպ, պարոն Փաշինյանի լղոզված պարզաբանումներից հնարավոր չէ իմանալ, թե այդ ֆիլմի նկարահանման համար ո՞ր երկրները և կազմակերպություններն են գումար տրամադրել... Երևի շատերը կռահում են, թե ովքեր են դրանք...

Որքան հասկացա, պարոն Փաշինյանին չի հետաքրքրում, թե ինչու՛ ամեն տարի մոտ 150-160 ՀՀ հպարտ քաղաքացի ինքնասպան են լինում... Այո՛, նրանցից մեծ մասը իրենց կյանքին վերջ են տալիս սոցիալական սարսափելի վիճակի պատճառով... Դա Փաշինյանին հետաքրքիր չէ... Այդտեղ «էքստրիմ» չկա, որ այդ պատճառով ֆիլմեր նկարահանեն ... Ուղղակի զզվելի էր, երբ պարոն Փաշինյանը փորձեց սրտի, տեսողության և կույրաղիքի վիրահատությունները սեռափոխման վիրահատության հետ նույն նժարի վրա դնել... Այսինքն՝ ի՞նչ... Փաշինյանը գտնում է, որ Մելի քմահաճույքները բավարարելու և ինքնասպանությունը կանխելու համար պետությունը պետք է նրան «տղամարդ» սարքելու համար հարյուր հազարավոր (եթե ոչ 1 միլիոն) դոլարներ տրամադրեր, այն դեպքում, երբ հազարավոր մեր հայրենակիցներ Փաշինյանի կառավարության կողմից պրիմիտիվ բժշկական օգնություն չեն ստանում, քանի որ շատ հիվանդանոցներում պետպատվերների տեղերը վաղուց լրացված են...
Հայաստանի վարչապետի մյուս «պասաժներին» չեմ էլ անդրադառնա, քանի որ Մելի «վաստակի» մասին կրկնություններն էին...

Ստացվում է՝ եթե աշխարհի, Եվրոպայի կամ օլիմպիական չեմպիոն ես, բայց սեռաշեղված չես, ապա քո վաստակը չի գնահատվում քայլիստների կողմից...

Հիմա արդեն բացահայտված է, թե Փաշինյանի շրջապատի այլասերվածներն ինչու են գերակտիվություն դրսևորում՝ իրենց ոճին հարազատ միջոցառումներ, գրքերի հրատարակումներ, ֆիլմերի նկարահանումներ ֆինանսավորելով և բացահայտ գովազդելով ու հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու վրա... Այդ ամենի հետևում կանգնած է ՀՀ վարչապետը...

Հ.Գ. Քանի որ Հայաստանի վարչապետը շատ է մտածում սեռաշեղվածների և սեռափոխվածների մասին, մեկ առաջարկ ունեմ... Մելին և Փարիզի հյուրանոցում իրեն սուրճ բերող այլասերվածին իր զուգընկերոջ հետ բերել և գործ տալ կառավարական դաչայում... Իսկ Մելի մասին ֆիլմի պրեմիերային էլ գնալ ամբողջ ընտանիքով...»։

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am