Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որում վարչապետն ասել էր, որ Դալուզյանն այսուհետ իր անձնական պաշտպանության ներքո է։ Գագիկ Համբարյանը գրել է.

«Նոյեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի «բացահայտիչ» հարցի շհորհիվ հայ հասարակությունը վերջապես իմացավ, որ հետհեղափոխական Հայաստանում բավական մեծ թափ առած այլասերվածության քարոզի հետևում կանգնած է հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Այն, որ այդ քարոզի հետևում կանգնած է հենց Փաշինյանը շատերը գիտեին, սակայն հասարակության լայն շերտերը դրա ապացույցները ստացան հենց Արարատ Միրզոյանի՝ Մելի մասին ֆիլմի վերաբերյալ «բեմադրված» հարցի շնորհիվ... Չեմ դատապարտում Մել Դալուզյանին իր սեռափոխման համար, քանի որ համարում եմ, որ դա նրա անձնական կյանքն է... Սակայն դատապարտում եմ այն, որ այդ անձի անձնական կյանքը, որը բավական լի է այլասերվածության դրվագներով և սկանդալային պատմություններով, գովազդվում է ֆիլմի միջոցով, որի համաֆինանսավորմանը մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը... Ինչպես շատ դեպքերում, այդպես էլ այս հարցին պատասխանելիս պարոն Փաշինյանը դիմեց պրիմիտիվ մանիպուլյացիաների և կեղծիքների...

Պարոն վարչապետը ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցելը բացատրեց նախ նրանով, որ ֆիլմը մի մարդու մասին է՝ Մելի, ով երեք անգամ Եվրոպայի չեմպիոն է եղել և Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է և երեք անգամ էլ հնչել է Հայաստանի հիմնը... Համոզված եմ, որ պարոն Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ իր այս հայտարարությունը կեղծ է. Մելը դոպինգ սկանդալի հետևանքով զրկվել է որոշ մեդալներից, այդ թվում նաև Եվրոպայի չեմպիոնի մեդալներից և խայտառակել է Հայաստանը...

Պարզվում է, ըստ Փաշինյանի, եթե մարդն ունի Մելի «պրոբլեմից» ու վերջինս դրա պատճառով փորձել է ինքնասպան լինել ուրեմն իշխանությունները ևս պետք է նրա մասին ֆիլմի համաֆինանսավորմանը մասնակցեն... Այո՛, սա պարոն Փաշինյանի տրամաբանությունն է ... Ստացվում է, որ, օրինակ, եթե 2016 թ-ի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամ 2016 թ-ի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Մելի «պրոբլեմից» չունեն և ինքնասպանության փորձ չեն արել, ապա նրանց մասին ֆիլմեր չեն նկարահանվի, քանի որ դրանք անհետաքրքիր կլինեն...

Ի դեպ, պարոն Փաշինյանի լղոզված պարզաբանումներից հնարավոր չէ իմանալ, թե այդ ֆիլմի նկարահանման համար ո՞ր երկրները և կազմակերպություններն են գումար տրամադրել... Երևի շատերը կռահում են, թե ովքեր են դրանք...

Որքան հասկացա, պարոն Փաշինյանին չի հետաքրքրում, թե ինչու՛ ամեն տարի մոտ 150-160 ՀՀ հպարտ քաղաքացի ինքնասպան են լինում... Այո՛, նրանցից մեծ մասը իրենց կյանքին վերջ են տալիս սոցիալական սարսափելի վիճակի պատճառով... Դա Փաշինյանին հետաքրքիր չէ... Այդտեղ «էքստրիմ» չկա, որ այդ պատճառով ֆիլմեր նկարահանեն ... Ուղղակի զզվելի էր, երբ պարոն Փաշինյանը փորձեց սրտի, տեսողության և կույրաղիքի վիրահատությունները սեռափոխման վիրահատության հետ նույն նժարի վրա դնել... Այսինքն՝ ի՞նչ... Փաշինյանը գտնում է, որ Մելի քմահաճույքները բավարարելու և ինքնասպանությունը կանխելու համար պետությունը պետք է նրան «տղամարդ» սարքելու համար հարյուր հազարավոր (եթե ոչ 1 միլիոն) դոլարներ տրամադրեր, այն դեպքում, երբ հազարավոր մեր հայրենակիցներ Փաշինյանի կառավարության կողմից պրիմիտիվ բժշկական օգնություն չեն ստանում, քանի որ շատ հիվանդանոցներում պետպատվերների տեղերը վաղուց լրացված են...
Հայաստանի վարչապետի մյուս «պասաժներին» չեմ էլ անդրադառնա, քանի որ Մելի «վաստակի» մասին կրկնություններն էին...

Ստացվում է՝ եթե աշխարհի, Եվրոպայի կամ օլիմպիական չեմպիոն ես, բայց սեռաշեղված չես, ապա քո վաստակը չի գնահատվում քայլիստների կողմից...

Հիմա արդեն բացահայտված է, թե Փաշինյանի շրջապատի այլասերվածներն ինչու են գերակտիվություն դրսևորում՝ իրենց ոճին հարազատ միջոցառումներ, գրքերի հրատարակումներ, ֆիլմերի նկարահանումներ ֆինանսավորելով և բացահայտ գովազդելով ու հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու վրա... Այդ ամենի հետևում կանգնած է ՀՀ վարչապետը...

Հ.Գ. Քանի որ Հայաստանի վարչապետը շատ է մտածում սեռաշեղվածների և սեռափոխվածների մասին, մեկ առաջարկ ունեմ... Մելին և Փարիզի հյուրանոցում իրեն սուրճ բերող այլասերվածին իր զուգընկերոջ հետ բերել և գործ տալ կառավարական դաչայում... Իսկ Մելի մասին ֆիլմի պրեմիերային էլ գնալ ամբողջ ընտանիքով...»։

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Փաշինյանը ակնհայտ խուսափեց պատասխանտվության իր բաժնից. Վահան Բաբայան Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Հրազդանի, Մարտունու և Սևանի բժշկական կենտրոններում Որտե՞ղ է կդիմավորելու Ռոբերտ Քոչարյանը Ամանորը Ոչ մի թիզ ինքնիշխանություն՝ Ռուսաստանին. Ծանր բանակցություններ ՆԱՏՕ-ն մեծացնում է մարտական պատրաստության մակարդակը. Ռուսաստանն ու Թուրքիան՝ խնդրահարույց թեմաներ Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց (video) Երևանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է եղել. հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին ՔՊ-ն իշխանության կորստից հետո կդադարի գոյություն ունենալ, ՀՅԴ-ի պարագայում դա այդպես չէ․ քաղաքագետ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերիժողովը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել «Ամուլսարի պոստեր էին այցելել Ջերմուկի ոստիկանապետը եւ այլ պաշտոնատար անձինք». Շիրակ Բունիաթյան ՈՒՂԻՂ. Վերաքննիչը հրապարակում է Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը Սուրճ պատրաստող ավտոմատ սարք թաղապետարանի մոտ, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Ավանի թաղապետի որդուն Ջերմաստիճանը կբարձրանա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Կարինե Աժեմյանը և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Երեւանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Թեմա՝ Երեւանի քաղաքապետարանի ամանորյա ծախսեր Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Ադրբեջանում մեկնարկած հրթիռահրետանային զորքերի ներգրավածությամբ զորավարժության, պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենսդրական նախաձեռնության մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ սահմանային իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգ» թերեի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: ԹԵՄԱ՝ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը. նախարարության կողմից նման մոտեցման հիմքում թաքնված քաղաքական միտումներն ու ռիսկերը: դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում(հասցե՝ Սարյան 12) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներումհասարակական վերահսկողություն իրականացնող հասարակականդիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետհամատեղ կիրականացնի հանրային քննարկում՝ ամփոփելով 2018-2019թթ-ի քրեակատարողական ոլորտի հիմնական ձեռքբերումները,դրական փփոխություններն ու արձանագրված խնդիրները։Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարիտեղակալ Սրբուհի Գալյանը, Դիտորդների խ... Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: