Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը (լուսանկար)
Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
«Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել է»,- նշել է իրավապահ համակարգում աղբյուրը: