Ինձ առնչվող բոլոր գործողությունները մի բանի համար են` հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին․Արսեն Բաբայան (video)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը և նրա պաշտպաններ՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Լուսինե Մարտիրոսյանը անդրադարձան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին, նրան 22 օր կալանքի տակ պահելուն և ազատ արձակմանը։
«Ինձ առնչող բոլոր գործողությունները մի բանի համար են` հասնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, կամ որևէ եղանակով նրան պաշտոնից ազատելուն:Ի սկզբանե, շատ լավ գիտենք իմ հանդեպ հարուցված քրեական գործի բուն իմաստը. այն քաղաքական էր: Քաղաքական իշխանությունը, մինչև քրեական գործերի շարք սկսելը, հայտարարել է քաղաքական նպատակը` կատարել ՍԴ-ում փոփոխություններ` ՍԴ նախագահից սկսած: Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակից»,-ասաց Բաբայանը` նշելով, թե դրա իրականացման համար իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում: