«Փակուղում է հայտնվել մարտի 1–ի գործը, որից հասարակությունը ակնհայտորեն սկսում է օտարանալ». Էլինար Վարդանյան

Մեր երկրի հանրային օրակարգը պայմանավորված է մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները:

Քրեական գործերի հնչեղությունը երկակի ազդեցություն է ունենում. մի կողմից այս գործերը հանդես են գալիս որպես իրական գործերի փոխարինիչներ, մյուս կողմից՝ դատաիրավական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումների արդյունքում այս գործերը հայտնվում են փակուղում:

Փակուղում է հայտնվել մարտի 1–ի գործը, որից հասարակությունը ակնհայտորեն սկսում է օտարանալ: Սա անզեն աչքով է նկատելի: Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը շաբաթական առավելագույնը մեկ-երկու նիստ է նշանակում։ Եթե համարենք, որ այս դատը ընթանալու է իր դատավարական ընթացակարգով (ինչին ես չեմ հավատում), ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի, բայց եթե նույնիսկ դա այդպես լինի, ապա Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, հակառակ դեպքում այն պարզապես նշանակում է՝ հաշվեհարդար և պատժի գործիք: Սա է տրամաբանության պահանջը։

Պարզ պետք է հասկանալ, որ հնչեղ դատավարությունները ուղիղ անտագոնիզմի մեջ են ներքին կայունության, ներդրումների, տնտեսական զարգացման հետ։ Մասնավորապես՝ քանի գնում է մարտի 1-ի այս դատավարությունը, մարտի 1-իրական պատճառների բացահայտման և ներհանրային համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Դրանք լրիվ հակառակ բաներ են։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որը ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Մեկ ու կես տարվա վաղեմության իրավապահների հաղորդագրությունները նայելիս, երկրի քաղաքական իշխանության ելույթները հետհայացք լսելիս, ըստ եթերից հասարակությանը հրամցված իրականության, շատ պարզ ու հասարակ քրեական գործ էր, որտեղ առանցքայինը տուշոնկան էր։ Բայց դատավարությունը դեռ ձգձգվում է; Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։ Ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։ Այդ դեպքում ուր է դատավճիռը, որ պետք է լիներ դեռևս ամիսներ առաջ:

Դատելով ՀՔԾ-ի և ՔԿ-ի հաղորդագրություններից, Հայաստանում սպասվում է անվերջ «հնչեղ դատավարությունների» շարք, որոնք փոխարինելու մեկը մյուսին. Ըստ անհրաժեշտության մեկը մոռացության է տրվելու, մյուսը՝ հնչեղության։ Այլևս անհնար ու անիմաստ է լինելու քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Ըստ հաղորդագրությունների դա լինելու է անկառավարելի շարք։ Ընդ որում՝ այդ շարքում սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն չունի:

Ի դեպ, այս պրոցեսը ենթադրում է մեկ կարևոր պայման՝ կառավարելի դատարաններ, հակառակ դեպքում այդ դատերը վաղուց պետք է ավարտված լինեին, կամ չսկսված, կամ փոխված խափանման միջոցներով և այլն։ Այստեղ մենք իրար խաբել չենք կարող։

Նման պայմաններում դատաիրավական համակարգի որևէ լուրջ ռեֆորմի մասին խոսք լինել չի կարող։ Չես կարող մի ձեռքով գնալ դատարանների անկախության, իսկ մյուս ձեռքով կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։ Դա կամ լինելու է պարտադրված վճիռը, որը բեկանվելու է ՄԻԵԴ-ում, կամ լինելու է արդարացումը, որն առաջացնելու է լուրջ քաղաքական հետևանքներ։

Հնչեղ դատավարություններն ունեն իրենց բնորոշ խնդիրները և դրանք պետք է լինեն բաց քննարկման առարկա: Առաջիկայում մենք կփորձենք դա հանրայնացնել՝ բացահայտելով դեպի փակուղի տանող դատավարությունների խորքային խնդիրները։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am