«Արմավիր քաղաքի միջադեպը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև սեպ խրելու փորձ է. հետևում անդրկովկասյան մի երկրի նախագահի «մեծ քիթն է» նկատվում». 168.am

Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Ավելի կոնկրետ՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Պատգամավորը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ մինչև նոյեմբերի 11-ը հուշատախտակը պետք է ապամոնտաժվեր, բայց քանի որ դա չի արվել, որոշել է հարցն անձամբ լուծել այս տարբերակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր հուշատախտակը ապամոնտաժելու նախաձեռնությանն օժանդակել:

Միջադեպի առիթով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում իր վրդովմունք էր արտահայտում՝ նշելով, որ այդ գործողությունը համահունչ չէ հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է հանգեցնել միջազգային լարվածության:

Թե ի՞նչ է թաքնված ՌԴ-ում հականժդեհյան տրամադրությունների ակտիվացման հետևում, 168.am-ի հետ զրույցում «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը նշեց, որ Նժդեհի դեմ տրամադրությունները նոր չեն ակտիվացել, և, որ ռուսական լրատվամիջոցներում ռուս պաշտոնյաները պարբերաբար արտահայտել են իրենց հակակարծիքը:

«Վերջին մի քանի տարում այդ միտումը զգացվում է: Նման հայտարարություններով են հանդես գալիս ադրբեջանամետ քաղաքագետներն ու պաշտոնյաները, որոնք չեն թաքցնում իրենց հակահայկական տրամադրվածությունը: Իսկ հեղափոխությունից հետո ավելի ակտիվացավ Նժդեհի թեման դաշնային հեռուստաալիքների մակարդակով: Հիշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթ ունեցավ, երբ ներկայացնում էին պաշտոնական փաստաթուղթը տարբեր երկրներում ֆաշիստական տրամադրվածության մասին, որտեղ նշված էր՝ ՀՀ-ում նման երևույթ չկա, միաժամանակ առանձին կետով նշել էին Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստը և քննադատել: Այս թեման շարունակվում է, որտեղ իր մասնաբաժինն ունի նաև ադրբեջանական լոբբին: Այսինքն՝ քիչ հայտնի քաղաքագետների և գործիչների հետ են աշխատանք տանում, որոնք պարբերաբար հարցազրույցներ են տալիս Նժդեհի հետ կապված: Այս թեման շարունակական է նաև, քանի որ, իմ կարծիքով, Երևանի կամ մեր համայնքի ներկայացուցիչների կողմից չի եղել այնպիսի պատասխան, որ դրանից հետո այլևս հարցեր չլինեն»,- նշեց նա:

Հակադարձմանը՝ եթե ՌԴ իշխանությունները ցանկանան, այս թեման կարող են փակել կամ գոնե ակտիվությունը նվազեցնել, արդյո՞ք սրա բացակայությունը չի խոսում խրախուսման մասին, Դավիթ Տոնոյանն իր վերևում ասված մտքին հավելեց՝ երբեմն նաև ինքնաբուխ ակցիաներ են լինում: «Չեմ մտածում, որ բարձր մակարդակով են կազմակերպված այդ ակցիաները: Մյուս կողմից՝ սա կերևա այս միջադեպին ռուսական ղեկավարության արձագանքից կամ դրա բացակայությունից: Ցանկության դեպքում կարող են այս թեման փակել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Տոնոյանը տեղեկացրեց, որ Արմավիրի քաղաքային դումայում հայ հինգ պատգամավոր կա, որոնցից փորձելու են ճշտել՝ արդյոք Նժդեհի թեմայով նախօրոք քննարկումներ եղե՞լ են:

Միջազգային մշակութային դիվանագիտության ոլորտի փորձագետ Դենիս Դվորնիկովն իր հերթին՝ Արմավիրում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով՝ ասաց, որ այն ոչ այլ ինչ է, քան փորձ՝ սեպ խրելու ՌԴ-ի և ՀՀ-ի միջև:

«Այս կամպանիայի հետևում ակնհայտորեն նկատվում է անդրկովկասյան մի երկրի նախագահի «մեծ քիթը»: Պարզ է, որ ռուսական որոշ գործիչներ սովոր են Բաքվի ֆինանսական աջակցությանը, որը պատրաստ է վճարել յուրաքանչյուր ակցիա՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը: Երբեմն դա ծիծաղելի է, բայց կոնկրետ դեպքում, ես կարծում եմ՝ ակցիան Արմավիրի հայ համայնքի դեմ է, ինչն առնվազն ուղիղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Արմավիրն ինձ համար օտար քաղաք չէ. 2016-ին ես այնտեղ մասնակցել եմ ընտրությունների և հավաքել ավելի քան 7000 ձայն: Ես մանրամասն ուսումնասիրել եմ այդ հրաշք հարավային քաղաքը և գիտեմ, որ Արմավիրը միջազգային ամուր բարեկամության օրինակ է: Այստեղ էթնիկ համայնքները գործում են փոխհամաձայնության մթնոլորտում և պատրաստ են աջակցել միմյանց: Այս իմաստով Արմավիրը «յուղոտ» թիրախ է ՌԴ-ի և ՀՀ-ի թշնամիների համար: Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի շուրջ գաղափարական վեճին, կասեմ հետևյալը. պատմության՝ սև-սպիտակով երանգավորման փորձերը տանում են դեգրադացման: Եթե ՌԴ-ում սովոր են ամաչել իրենց ազգային հերոսներից, օրինակ՝ գեներալ Երմոլովից, որի հուշարձանն էժան բետոնից է և գտնվում է ծայրամասային սարսափելի ինչ-որ վայրում, ապա պետք չէ պարտադրել ուրիշներին գնալ պատմական կոնֆորմիզմի ճանապարհով»,- շեշտեց Դվորնիկովը:

Մարիամ Պետրոսյան

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը մատնանշեց թերությունները. սպանդանոցների հարցը վարչապետին լիարժեք չեն ներկայացնում Սա աննախադեպ պրակտիկա է, քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Վահե Գրիգորյանի գիտելիքներին ՍԴ-ն անդրադարձել է դեռևս 2012 թ․-ին Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան «Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել «Վիկիլիքսի» տվյալները լրացնում են մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի բացասական դերակատարման «փազլը» Ով է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն «Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքն» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանն իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն» Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք Դավադրություն ներսից, թե դրսից Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ապացույցներ ձեռք բերել Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ. Գևորգ Պետրոսյանը` Իմ քայլին Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում Արցախում 2 զինծառայող հրազենային վիրավում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը Գեորգի Կուտոյանը ներքին պայքարի մեջ էր․ դա փաստում են 35 կրակոցները.Գառնիկ Իսագուլյան (video) Մանրամասներ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի մասին Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել Արարատ Միրզոյանի օգնականը՝ վարչապետի խոսնակ դառնալու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ չեղարկվել է հունվարի 24-ի ժամը 12:00-ի Հայելի ակումբի ասուլիսը, հայցում ենք ձեր ներողամտությունը: Հունվարի 24-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը և գյուղատնտեսության գծով մասնագետ Րաֆֆիկ Ավետիսյանը: Թեմա՝ փորձագետները կներկայացնեն սպանդանոցների խնդրի լուծման մեթոդներն ու ճանապարհները: Հարգելի գործընկերներ, Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ասոցիացիայի անդամներ Հարություն Մնացականյանը՝ գյուղատնտեսության փորձագետ, և Վարուժան Հարությունյանը՝ խոշոր եղջերավոր անասնապահ ֆերմեր: Թեման՝ Պարտադի սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները: Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Սիրով սպասում ենք ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի, Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանի, Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Բանակի օրվան ընդառաջ. ռազմական բժշկության անցած ուղին, ոլորտի ձեռբերումներն առաջիկա... ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը: ԹԵՄԱ.-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի. նախարարությունը կներկայացնի օրենսդրական փոփոխության մանրամասները: Հունվարի 24-֊ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Սայմոթեք»ընկերության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանի ասուլիսը:Թեման՝ Վարչապետը հավանության էր արժանացրելկրթական մոդել արտահանելու ԱՏՁՄ ծրագիրը, և եթենախարարությունից խոչընդոտներ են ստեղծում «Արմաթ»-իհամար, ապա հակասություններ են առաջանում վարչապետիառաջադրանքի և նախար... Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ-ում սպանդանոցային մորթին անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները. փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: Հունվարի 24-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ, բիոէներգետիկ Աննա Հախվերդյանը: Թեման՝ Լուսնային օրացույցով 2020թ-ը սկսվում է հունվարի 25-ից, 2020թ-ի կանխատեսումներ, ըստ արևելյան (չինական) օրացույցի ինչ է խոստանում մկան տարին: Հունվարի 24-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ՀՀ ԱԺ աշխատակազմի գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը: Թեման՝ Գյուղոլորտում առկա խնդիրներ, մարտահրավերներ, սպանդանոցների խնդրի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումներ (վերլուծություն և առաջարկություններ):