«Արմավիր քաղաքի միջադեպը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև սեպ խրելու փորձ է. հետևում անդրկովկասյան մի երկրի նախագահի «մեծ քիթն է» նկատվում». 168.am

Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Ավելի կոնկրետ՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Պատգամավորը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ մինչև նոյեմբերի 11-ը հուշատախտակը պետք է ապամոնտաժվեր, բայց քանի որ դա չի արվել, որոշել է հարցն անձամբ լուծել այս տարբերակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր հուշատախտակը ապամոնտաժելու նախաձեռնությանն օժանդակել:

Միջադեպի առիթով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում իր վրդովմունք էր արտահայտում՝ նշելով, որ այդ գործողությունը համահունչ չէ հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է հանգեցնել միջազգային լարվածության:

Թե ի՞նչ է թաքնված ՌԴ-ում հականժդեհյան տրամադրությունների ակտիվացման հետևում, 168.am-ի հետ զրույցում «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը նշեց, որ Նժդեհի դեմ տրամադրությունները նոր չեն ակտիվացել, և, որ ռուսական լրատվամիջոցներում ռուս պաշտոնյաները պարբերաբար արտահայտել են իրենց հակակարծիքը:

«Վերջին մի քանի տարում այդ միտումը զգացվում է: Նման հայտարարություններով են հանդես գալիս ադրբեջանամետ քաղաքագետներն ու պաշտոնյաները, որոնք չեն թաքցնում իրենց հակահայկական տրամադրվածությունը: Իսկ հեղափոխությունից հետո ավելի ակտիվացավ Նժդեհի թեման դաշնային հեռուստաալիքների մակարդակով: Հիշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթ ունեցավ, երբ ներկայացնում էին պաշտոնական փաստաթուղթը տարբեր երկրներում ֆաշիստական տրամադրվածության մասին, որտեղ նշված էր՝ ՀՀ-ում նման երևույթ չկա, միաժամանակ առանձին կետով նշել էին Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստը և քննադատել: Այս թեման շարունակվում է, որտեղ իր մասնաբաժինն ունի նաև ադրբեջանական լոբբին: Այսինքն՝ քիչ հայտնի քաղաքագետների և գործիչների հետ են աշխատանք տանում, որոնք պարբերաբար հարցազրույցներ են տալիս Նժդեհի հետ կապված: Այս թեման շարունակական է նաև, քանի որ, իմ կարծիքով, Երևանի կամ մեր համայնքի ներկայացուցիչների կողմից չի եղել այնպիսի պատասխան, որ դրանից հետո այլևս հարցեր չլինեն»,- նշեց նա:

Հակադարձմանը՝ եթե ՌԴ իշխանությունները ցանկանան, այս թեման կարող են փակել կամ գոնե ակտիվությունը նվազեցնել, արդյո՞ք սրա բացակայությունը չի խոսում խրախուսման մասին, Դավիթ Տոնոյանն իր վերևում ասված մտքին հավելեց՝ երբեմն նաև ինքնաբուխ ակցիաներ են լինում: «Չեմ մտածում, որ բարձր մակարդակով են կազմակերպված այդ ակցիաները: Մյուս կողմից՝ սա կերևա այս միջադեպին ռուսական ղեկավարության արձագանքից կամ դրա բացակայությունից: Ցանկության դեպքում կարող են այս թեման փակել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Տոնոյանը տեղեկացրեց, որ Արմավիրի քաղաքային դումայում հայ հինգ պատգամավոր կա, որոնցից փորձելու են ճշտել՝ արդյոք Նժդեհի թեմայով նախօրոք քննարկումներ եղե՞լ են:

Միջազգային մշակութային դիվանագիտության ոլորտի փորձագետ Դենիս Դվորնիկովն իր հերթին՝ Արմավիրում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով՝ ասաց, որ այն ոչ այլ ինչ է, քան փորձ՝ սեպ խրելու ՌԴ-ի և ՀՀ-ի միջև:

«Այս կամպանիայի հետևում ակնհայտորեն նկատվում է անդրկովկասյան մի երկրի նախագահի «մեծ քիթը»: Պարզ է, որ ռուսական որոշ գործիչներ սովոր են Բաքվի ֆինանսական աջակցությանը, որը պատրաստ է վճարել յուրաքանչյուր ակցիա՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների խաթարմանը: Երբեմն դա ծիծաղելի է, բայց կոնկրետ դեպքում, ես կարծում եմ՝ ակցիան Արմավիրի հայ համայնքի դեմ է, ինչն առնվազն ուղիղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Արմավիրն ինձ համար օտար քաղաք չէ. 2016-ին ես այնտեղ մասնակցել եմ ընտրությունների և հավաքել ավելի քան 7000 ձայն: Ես մանրամասն ուսումնասիրել եմ այդ հրաշք հարավային քաղաքը և գիտեմ, որ Արմավիրը միջազգային ամուր բարեկամության օրինակ է: Այստեղ էթնիկ համայնքները գործում են փոխհամաձայնության մթնոլորտում և պատրաստ են աջակցել միմյանց: Այս իմաստով Արմավիրը «յուղոտ» թիրախ է ՌԴ-ի և ՀՀ-ի թշնամիների համար: Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի շուրջ գաղափարական վեճին, կասեմ հետևյալը. պատմության՝ սև-սպիտակով երանգավորման փորձերը տանում են դեգրադացման: Եթե ՌԴ-ում սովոր են ամաչել իրենց ազգային հերոսներից, օրինակ՝ գեներալ Երմոլովից, որի հուշարձանն էժան բետոնից է և գտնվում է ծայրամասային սարսափելի ինչ-որ վայրում, ապա պետք չէ պարտադրել ուրիշներին գնալ պատմական կոնֆորմիզմի ճանապարհով»,- շեշտեց Դվորնիկովը:

Մարիամ Պետրոսյան

դիտվել է 322 անգամ
Լրահոս
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am