Որևէ մեկին չեմ ճնշելու․ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր պարզաբանում է տվել ԿԳՄՍՆ-ի կողմից աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ սկսված գործադուլի և իր սեփական դիրքորոշման մասին։

Վերջինիս խոսքով, ինքը դասադուլի առաջին իսկ օրը հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և ակտիվիստ ուսանողների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։

Գ․Գևորգյանը նշել է, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրկին եղել է Հայ բանասիրության ֆակուլտետում ու տեղեկացել, որ դասախոսները որոշել են գործադուլ կազմակերպել, ապա խնդրել է նրանց չասել, որ միանում են ուսանողներին, քանի որ դա հարիր չէ ԵՊՀ դասախոսներին, այլ հստակ ձևակերպել իրենց պահանջները։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ գործադուլն ունի համապատասխան ընթացակարգ․

«Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։

Գ․ Գևորգյանը նշել է, որ գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է՝ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, և ավլացրել, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։

Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ Գևորգյանն ասել է, որ շատերը սպասում են՝ երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․

«Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որևէ մեկին չեմ ճնշելու»։

Հարցին՝ կո՞ղմ է այս նախագծին, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանել է՝ այո՛, կողմ է ազատ ընտրության հնարավորությանը։

Գեղամ Գևորգյանը խոսել է նաև այն մասին, որ որոշ ֆակուլտետներում «Հայ ժողովրդի պատմություն» կամ «Հայոց լեզու» առարկաների ժամերը պատշաճ դասավանդվելու դեպքում տվյալ մասնագիտացման համար, միգուցե, ավելանան։ Նա առաջարկել է, որ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր ընդունելության քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ դասադուլ են սկսել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Այսօր էլ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ընդհանուր նիստ, որի ժամանակ քննարկվել է նախագծի դեմ գործադուլ անելու առաջարկը։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, բացառությամբ մի քանի դասախոսի, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

դիտվել է 405 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am