«Աշխարհի վերջը մոտենում է… ». Վարդան Ղուկասյան
«Աշխարհի վերջը մոտեցել է, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը՝ եկեղեցու վրա հարձակումը, միասեռականների գործողությունները, հուշում են այն մասին, որ աշխարհի վերջը շատ մոտ է:
Եկեղեցու վրա հարձակվողները թուրքից սերված պետք է լինեն, հայոց եկեղեցու վրա միայն թուրքերն են հարձակվել, հետո՝ սատանան: Դուք գիտե՞ք, որ իրենք էլ են ընդունում, որ կա հանդերձյալ կյանք, դրանք խավարի զավակներ են: Մենք եկեղեցու համար նահատակվել ենք»,- վստահեցնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը և նկատում,որ գրվածը կատարվում է, աշխարհի վերջը շատ մոտ է, և ամեն ինչ հենց այսպես պետք է լինի:
«Այն ժամանակ ֆիլմեր էին ցույց տալիս, աղջիկ-տղա միայն համբուրվում էին, ի՞նչ է կատարվում հիմա, դրա համար էլ գրվածը կատարվում է: Այն ամենը, ինչ կատարվում է, աշխարհի վերջի նախանշաններն են, բացեք մի քիչ հայոց պատմություն կարդացեք, մի քիչ հինը սովորեք»,- հորդորեց պատգամավորը: