Կոռուպցիայից ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում. վարչապետը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին

 Չեմ ընկալում աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացման մասին հնչող այն որակումները, թե այն սատանիստական է: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը և ինչին կարելի է տալ այդ որակումը: Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին:


Պատգամավորը հիշեցրեց աղմուկ բարձրացրած «Հուզանք և զանգ» ներկայացման մասին, որի վրա ծախսվել է 2.7 մլն դրամ, նա հիշեց, որ հնչել են տարբեր որակումներ, այդ թվում, թե սատանիստական ներկայացում է եղել, նա հետաքրքրվեց, թե արդյոք արդարացված է ֆինանսավորումը:

«Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եվ գրանտային ծրագրեր են իրականացվել, և նշված ներկայացումը 22 ծրագրերից մեկն է: Եվ հիմա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլ վիզուալ, թե ինչ տեսարան է ունենալու: Արվեստը հենց նրանով է արվեստ, որ այն միշտ չէ միանշանակ»,-ասաց վարչապետը:

ամանակին Փարաջանովի գործերի համար ֆինանսավորումը ևս միանշանակ չէր ընկալվել: Անդրադառնալով որակումներին, թե ներկայացումը սատանիստական է՝ Փաշինյանը նշեց՝ ինքը շատ լավ գիտի Աստվածաշունչը, իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը:

«Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանություն, որ նրանք ոգեշնչվում են սատանայից: Կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում: Սեփական զինվորին և ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, և հիմա, ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, գդալն ու ուտելու գործընթացը չկա և նրանք դրանից զրկվել են»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Հայաստանում գնում է պայքար՝ սակավագիտության և լայնամտության միջև: Նա հիշեց՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մեկն, ով ասել է, որ Երկրագունդը կլոր է, վառել են նրան: «Հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, և լավ են անում: Սակայն դա չի նշանակում, որ մենք գերաններն ու լուցկին պետք է տանք նրանց ձեռքը, ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառեք, վառեք»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ վարչապետը նշեց, որ պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակներում, երբ կոռուպցիան Հայաստանում թևածում էր աննախադեպ մասշտաբների, այդ նույն մարդիկ քանի հոգու հրաժարական են պահանջել:

 

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am