Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին
«Գիտեք՝ ինչքան առաջարկներ եմ ես ստանում, գալիս ասում են՝ «մենք ուզում են 3 միլիարդի ներդրում անել»Ես որտեղ հայտնվում էի՝ ինչ-որ մեկը գալիս էր դիմացս կանգնում էր ու ասում՝ «էսինչ մարդն ուզում ա 2 միլիարդ դոլարի ներդրում անի» ու, ի վերջո, ես չդիմացա, օպերատիվ մարմիններին հանձնարարեցի տեղեկանք կազմել այդ անուն-ազգանունով մարդուց ու պարզվեց, որ նախկինում խարդախության համար ձերբակալվել է», -ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բացառված է, որ Հայաստանում լինի մարդ, որն ավելի շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն, քան՝ ինքն անձամբ։Գալիս, ասում են՝ «զանգի դատարանին, ասա թող սենց վճիռ կայացնի, ինչի՞ պտի ես զանգեմ դատարանին ասեմ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններին զանգելու վերաբերյալ խոսքին, արձագանքեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը.
«Հուսով եմ՝ դուք գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք ու ուրախ եմ, որ չեք օգտվում տարբեր հնարավորություններից դատարաններ զանգելու», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։