Այդ օրը ես նոր բան չեմ ասել. Փաշինյանը մեկնաբանում է Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու հարցը

Խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու մասին հարցին,հայտարարեց ,որ թյուրըմբռնում է եղել.«Այդ օրը ես նոր բան չեմ ասել, քան ասել եմ հրապարակային՝ 2019թ մարտի 12 -ին Արցախ եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որտեղ իմ ունեցած ելույթը հրապարակվել է։ Ես ասել էի, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքներրի բոլոր պարամետրերը թափանցիկ չեն մեզ համար, մեզ դժվար է ասել՝ դա մենք ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում»:

Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները ԼՂ հարցի լուծման սկզբունքների ճանապարհն է։ «Մենք ուզում ենք հասկանալ ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, ես հանդիպման ժամանակ հենց այս օրինակն եմ բերել, այստեղ էլ բացեմ՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, Գավառ Դիլիջան, Վարդենիս, Իջեւան։ Մենք ասում ենք ՝ այս ճանապարհով կարելի է գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չի գնալ , որովհետեւ այդ ճանապարհի բոլոր կածաններով պտտվենք, մեկ է՝ չենք հասնի Արմավիր»։

Ըստ Փաշինյանի, եթե վերջում որոշվի, որ բոլորը նույն տեղն են գնում ՝լավ, բայց եթե ոչ՝ ապա առնվազն մինչեւ Գավառի խաչմերուկը միասին կարելի է գնալ։ «Եթե պազվի, որ մեկը ուզում է գնալ Գյումրի, մյուսը՝ Երեւան, մյուսը՝ Արտաշատ՝ նշանակում է ինչ - որ մեկը ինչ- որ մեկին խաբում է եւ դրա մասին է խոսքը»։

 

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am