Գեներալ Լեբեդ. Արցախը hնարավոր չէ գրավել ո′չ ուժով, ո′չ փողով (տեսանյութ)
1997 թ.-ին Ալեքսանդր Լեբեդը այցելեց Հայաստան ու Արցախ, որտեղ հարգանքի տուրք մատուցեց 1915 թ. Ցեղասպանության և Բաքվի ու Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին: Բացի այդ, նա հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին առաջինի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ: 1998 թ.-ին Ալեքսանդր Լեբեդը Արցախ է այցելել անկախության 10-րդ տարեդարձի կապակցությամբ, որտեղ հանդես է եկել ելույթով. «Արցախում չկա պատերազմի կուսակցություն, բայց կա իրենց հողի բազմաթիվ վարպետների կուսակցություն, Արցախը hնարավոր չէ գրավել ոչ ուժով, ոչ փողով»: