Իրանում միասեռական է կախաղան հանվել
Իրանում հրապարակավ մահապատժի են ենթարկել տղամարդու, որը մեղավոր է ճանաչվել համասեռամոլության մասին օրենքների խախտման համար: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
31-ամյա իրանցին, որի անունը չի նշվում, կախաղան է բարձրացվել Կազերուն քաղաքում: Նրան մեղադրել են տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալու, ինչպես նաև երկու 15-ամյա երեխաների առևանգման մեջ:
Իրանն աշխարհի այն 700 երկրներից մեկն է, որտեղ համասեռամոլությունը համարվում է քրեական հանցանք: