ՌԴ 49-ամյա քաղաքացին КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդի. վերջինս տեղում մահացել է
Նոյեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18։15-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 49-ամյա Իգոր Եզդիևը իր վարած КамАЗ մակնիշի C622 AM 1 համարանիշի կցորդիչ AA 3791 15 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հեծանվորդի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն հեծանվորդը տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։