Իշխանությունն ապահովագրում է իրեն. հասկացավ, որ չի մարսելու

Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, մոտ քսան օր ճաղերի հետևում լինելուց հետո, ազատ է արձակվել։
Բաբայանին ազատ արձակելու որոշում կայացրել է գլխավոր դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմնին դատախազը հանձնարարել էր սեղմ ժամկետում կատարել Բաբայանին առնչվող քննչական և այլ դատավարական գործողությունները։ Ապա Աբրահամյանը նշել էր, որ նախաքննության այս փուլում արդեն կատարվել են Բաբայանի մասնակցությամբ քննչական գործողությունների հիմնական մասը, հետևաբար նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում։

Ավետիք Իշխանյանը և Սիսակ Գաբրիելյանը նաև որպես երաշխիք՝ գումար են ներկայացրել 500 հազարական դրամ։
Գաբրիելյանն ասում է, որ Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ երաշխավորագիրը տալու որոշումը միայնակ չի կայացրել, խորհրդակցել է իր խմբակցության հետ․ «Քաղաքական թիմը տվել է համաձայնություն»,- ասել է նա ու շեշտել, որ ոչ Բաբայանն է իրեն դիմել, ոչ նրա պաշտպանները, եւ ոչ էլ հարազատները, ինչը ուշագրավ նրբերանգներ է հաղորդում դեպքերի այսօրինակ զարգացումներին:

Նախ հիշենք, որ Բաբայանին առնչվող քրեական գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, ով պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի ճանապարհը հարթել է նաև Արսեն Բաբայանը՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիքներ։

Արսեն Բաբայանի ձերբակալման, ապա կալանավորման պես լսվեց քաղհասարակության, իրավապաշտպանների արձագանքը, նրանք միանշանակ Բաբայանին համարում էին քաղբանտարկյալ: Այս համատեքստում իշխանական պատգամավորը որոշում է միջնորդություն ներկայացնել, այն էլ այն դեպքում, երբ Բաբայանի կողմնակիցներից որեւէ մեկը չի դիմել: Առաջին հարցը, որ առաջ է գալիս այն է՝ իշանությունն էլ է համաձայն, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, ուստի այսպես ասած՝ իր պատգամավորներից մեկի ձեռամբ որոշում է սրբագրել ապօրինի որոշումը: Սա նշանակո՞ւմ է , որ գործն այնքան անհիմն էր, որ դատարանում ակնհայտ էր դառնալու, որ կատարվածը պարզապես քաղաքական հետապնդում է եւ որ իշխանությունների խնդիրը ոչ թե Բաբայանն է, այլ Հրայր Թովմասյանը, նրանով է պայմանավորված մերձավորների նկատմամբ այս հետապնդումները: Եւ ուրեմն խորամանկություն են արել եւ մի ոտք առաջ ընկնելով իրենց պատգամավորին են կցել գործին, ով այնքան անտեղյակ էր, որ ԱԺ-ում լրագրողների մի խմբի հետ զրույցում ասաց, թե նախորդ օրն է միջնորդություն ներկայացրել, իսկ մյուս խմբին վստահեցրեց, որ կարճատեւ քննարկումներ է ունեցել եւ միայն ազատ արձակելու առավոտյան է միջնորդությունը ներկայացրել: Իրավապահների, այն է՝ իշխանության վերջին շաբաթների գործողությունները տեսանելիորեն մեղմացել են, շատերը դա պայմանավորում են Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոշտ զգուշացումներով:

Անի Սահակյան

դիտվել է 5203 անգամ
Լրահոս
Գուրգեն Եղիազարյանը ծանր վիրահատություն է տարել Ոչ մի խաղաղասիրություն էլ չկա, այս իշխանությունը տանում է ադրբեջանամետ քաղաքականություն.Միհրդատ Մադաթյան (video) Գետինը մտնեք․․․ Կարինե Աճեմյան (video) Մարտի 1-ին Դուք տեսել եք ոստիկանների հարձակումը քնած մարդկանց վրա, ես տեսել եմ արմատուրաներ. Թեժ քննարկում (video) Փաշինյանը բղավում է, որ արմատախիլ է արել կոռուպցիան,բայց երեկ աշխարհացունց հայտարարություն արեց Կարինե Աճեմյան (video) Եթե մի երկու տրանսգենդեր էլ լիներ իշխանության կազմում, կտեսնեինք իրենց գաղափարական ցենզը.Տեր-Նակալյան (video) Տեսեք՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ մեծ ախորժակ ունեն (video) Նիկոլ Փաշինյանն արդեն ցմահ ազատազրկման դատապարտվելու հանցանքներ է արել. (video) Խայտառակություն է.Սերժ Սարգսյանին սարքեցին բենզինի գող, Ձեր փոխարեն ես եմ պաշտպանում նրան.թեժ բանավեճ (video) Պատգամավորներից շատերը մեկ տարվա ընթացքում չհասկացան՝ որտեղ են իրենք և որն է իրենց առաքելությունը.Հրանուշ Խառատյան (video) Չէ դուք տեսե՞լ եք «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորների «բարակ ու լաքած» մատները.բա իրենք զենք բռնո՞ղ են.Սոնա Աղեկյան (video) Վահե Գրիգորյանին որ ասեն՝ ինցեստի մասին օրենք ընդունի, կընդունի. Կոնտանտին Տեր-Նակալյան (video) Շեյխը, եթե լսի՝ Հայաստանում իրեն շեյխուհի են ասում, Հայաստանի տեղը ընդմիշտ կմոռանա․Վահե Հովհաննիսյան (video) Ստախոս պոպուլիստներ…, փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք- թոշակ տալիս… Հիմարություն է մարդկանց ասել՝ «զոմբիներ, պողոսներ»․նորից սխալվելու դեպքում կլինի լուրջ պատերազմ․Վահե Հովհաննիսյան (video) Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն էս ուր ենք հասել, ժողովուրդ, ուրեմն աղանդավորները, գ7երը ու պլանքյաշները էլ «изгой» չեն, իսկ ծխողները «изгой» են. Կարեն Քոչարյան Մեզ թողեցին անտեր ` և ընդիմությունը և իշխանությունը, դարձրեցին ամբոխ. Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Հանկարծ պետք չէ խաբվել նրա սեռային պատկանելիությանը ու մտածել, որ նա կարող է թույլ գտնվել. Դավիթ Բաբայան Սանկցիաներ Ծառուկյանի որդու նկատմամբ «Ինքն այսօր տխուր էր ու մեղմ». Ավակովը Պուտինի մասին փարիզյան հանդիպումից հետո. video Արտակարգ դեպք. տղամարդը կտրել է երիտասարդ կնոջ կոկորդը Կանգ՝ Մեծամորի ատոմակայանում Քոչարյանի գործը «ջուր» վիճակում հասել է դատարան. փաստաբան Հայկ Ալումյան. անոնս Կալանավորված Գեւորգ Լոռեցյանը աշխատանքի մեջ է․ նրա լիազորությունները չեն կասեցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ... Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը: Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ... Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնում (ք. Երևան, Աբովյան 18, 2-րդ հարկ) տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Անետա Երզնկյանը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը: Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: