Ինչու ԱԺ-ում «ռազբորկա» սկսվեց. Մանրամասներ են հայտնի

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող թիմից երկու ընկեր պատգամավոր երեկ Ազգային ժողովը շփոթել էին բղավելու եւ հաշիվներ մաքրելու վայրի հետ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանն օրենքի տանը ուղղակի «ռազբորկա» էին սկսել այն բանից հետո, երբ Աթաբեկյանը ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ հեղինակած` սեռափոխվածների կամ նույնասեռականների ամուսնության գրանցումն արգելող օրինագիծն օրակարգ բերելուն:

Եռացող կրքերի թեժացման պահին իմքայլական տղամարդիկ, թերեւս, մոռանալով որտեղ են եւ ինչի համար, խմբով դահլիճից դուրս են նետվել: Միջանցքում միմյանց չհասկանալուց հետո մտել են «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Սիմիդյանի սենյակ, որտեղ քաշքշել են միմյանց Սիմիդյանն ու Աթաբեկյանը: Նրանց բաժանել են գործընկեր պատգամավորները: Բայց «ռազբորկան» այստեղ չի ավարտվել:

Օրենսդիրների 2-րդ ռաունդը պատգամավոր Արտաշես Պետրոսյանի աշխատասենյակում է եղել, որն, ի դեպ, նախկինում Առաքել Մովսիսյանի՝ հայտնի Շմայսի աշխատասենյակն էր: Ու նոր Հայաստանի պատգամավորներն այստեղ են եկել թերեւս «շնորհքով» հարցը լուծելու:

Իսկ ի՞նչն է եղել այս բախման պատճառը: 4-րդ ընտրատարածքից՝ Արեշից վարկանիշային ընտրակարգով ԱԺ եկած Աթաբեկյանը մինչեւ այսօր չի փայլել օրենսդրական գործունեությամբ, Սիմիդյանն էլ իր հերթին առավելապես ներքին շփումների կարգավորմամբ է զբաղվել: Այնպես որ, աշխատանքային հարթությունում երկու ընկերների այս բախումը գրեթե բացառվում է, եթե նկատի չառնենք, որ Աթաբեկյանի՝ ձեռնպահ քվեարկելուց հետո Սիմիդյանը թեքվել եւ նրան ինչ-որ ռեպլիկ է արել, ու հենց դրան է հաջորդել խորհրդարանը հաշիվ պահանջելու հարթակ դարձնելը:

Նկատենք, որ վերջին շրջանում Սիմիդյանը շատ ագրեսիվ է դարձել, աջ ու ձախ նկատողություններ է արել պատգամավորներին։ Հենց երեկ` մինչեւ միջադեպը, կոպիտ է զրուցել պատգամավոր Արփի Դավոյանի հետ ԱԺ դահլիճ մտնելիս։

Երեկ ԱԺ-ում լուրեր էին պտտվում, որ Աթաբեկյանը Սիմիդյանին նախ ասել է՝ մուննաթով չխոսի, ապա մեղադրել է այն հարցում, թե ներսից մշտապես ոչ ճիշտ տեղեկություններ է փոխանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բայց Աթաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրուկ հերքեց դա՝ ասելով. « Ոչ, նման բան չկա: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք, ամեն ինչ նորմալ է…Եթե վեճը լիներ որեւէ օրենքի շուրջ, արժեր դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, բայց վեճն օրենքի շուրջ չի եղել։ Անձնական հարց էր»:
Սիմիդյանն էլ ասաց` լուրջ բան չկա, ընկերներով բարձր ձայնով խոսեցինք։ Համաձայնեք՝ վեճը ինչի շուրջ էլ որ թիմակիցների միջեւ լիներ, թերեւս կգտնվեր այլ տեղ այդ ոգով հարցեր լուծելու՝ պատգամավորին անվայել պահվածքով, գործընկերների, լրագրողների, ԱԺ աշխատակիցների նկատմամբ անհարգալից այդ վերաբերմունքով օրենքի տունը «ռազբորկայի» արենա դարձնելու փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 789 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am