Փաշինյանի ասածը ծիծաղելի էր.նույնն է, որ ասի՝ պոռնո ֆիլմում մենակ տիտրերն ենք ֆինանսավորում.Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:


Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:

Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:


Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:

«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այս գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մոտ էյֆորիկ թմբիրը մարում է ու քաղաքացիների ամենաակտիվ շերտն սկսում է ճիշտ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Խնդիրն անձերի մեջ չէ: Եթե այսօր ես էլ հայտարարեմ, որ տրանսգենդերի մասին ֆիլմ եմ նկարահանում, իմ դեմ էլ դուրս կգան գիտակից մարդիկ»,-ասել է Տեր-Նակալյանը:

Նա նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանը չէ, այլ՝ Կառավարությունը, եզակի ազնվության փայլատակում է. «Այստեղ մեկ այլ հարց էլ կա. Նիկոլ Փաշինյանը փորձում էր երիտասարդներին ծուղակը գցել: Նա ուզում է հանրության աչքին ցույց տալ, որ այս ակցիան հակահեղափոխական հերթական քայլն է: Նա փորձում է այս ֆոնին իր վարկանիշը բարձրացնել ու իր «փեշի տակ» պահել Արայիկ Հարությունյանին»,-նշել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը:

Հարցին՝ արդյո՞ք սևերի ու սպիտակների բաժանումից վախենալով՝ ՀՅԴ ավագ ներկայացուցիչներն առավել զգուշավոր են արտահայտվում, շատ հարցերի չեն արձագանքում և առաջ են մղում երիտասարդներին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է: Շատ նորմալ է, որ երիտասարդության օրակարգում կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն են: Մենք որտեղ անհրաժեշտություն տեսել ենք, հայտարարություն տարածել ենք»:

Դիտարկմանը՝ եթե ՀՅԴ-ին նորից առաջարկվեր կոալիցիա կազմել իշխանության հետ, կմերժե՞ր, ակտիվիստ Գոռ Սարգսյանն ասաց.«Դաշնակցության Գերագույն մարմինն արդեն հայտարարել է, որ ներկա իշխանության հետ կոալիցիա չի կազմելու»:

Ակտիվիստները հավելեցին նաև, որ իրենք չեն շեղվելու իրենց օրակարգից, բայց նաև կարծում են, որ մինչև ուրբաթ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա:

դիտվել է 4105 անգամ
Լրահոս
Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am