Փաշինյանի ասածը ծիծաղելի էր.նույնն է, որ ասի՝ պոռնո ֆիլմում մենակ տիտրերն ենք ֆինանսավորում.Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:


Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:

Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:


Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:

«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այս գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մոտ էյֆորիկ թմբիրը մարում է ու քաղաքացիների ամենաակտիվ շերտն սկսում է ճիշտ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Խնդիրն անձերի մեջ չէ: Եթե այսօր ես էլ հայտարարեմ, որ տրանսգենդերի մասին ֆիլմ եմ նկարահանում, իմ դեմ էլ դուրս կգան գիտակից մարդիկ»,-ասել է Տեր-Նակալյանը:

Նա նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանը չէ, այլ՝ Կառավարությունը, եզակի ազնվության փայլատակում է. «Այստեղ մեկ այլ հարց էլ կա. Նիկոլ Փաշինյանը փորձում էր երիտասարդներին ծուղակը գցել: Նա ուզում է հանրության աչքին ցույց տալ, որ այս ակցիան հակահեղափոխական հերթական քայլն է: Նա փորձում է այս ֆոնին իր վարկանիշը բարձրացնել ու իր «փեշի տակ» պահել Արայիկ Հարությունյանին»,-նշել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը:

Հարցին՝ արդյո՞ք սևերի ու սպիտակների բաժանումից վախենալով՝ ՀՅԴ ավագ ներկայացուցիչներն առավել զգուշավոր են արտահայտվում, շատ հարցերի չեն արձագանքում և առաջ են մղում երիտասարդներին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է: Շատ նորմալ է, որ երիտասարդության օրակարգում կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն են: Մենք որտեղ անհրաժեշտություն տեսել ենք, հայտարարություն տարածել ենք»:

Դիտարկմանը՝ եթե ՀՅԴ-ին նորից առաջարկվեր կոալիցիա կազմել իշխանության հետ, կմերժե՞ր, ակտիվիստ Գոռ Սարգսյանն ասաց.«Դաշնակցության Գերագույն մարմինն արդեն հայտարարել է, որ ներկա իշխանության հետ կոալիցիա չի կազմելու»:

Ակտիվիստները հավելեցին նաև, որ իրենք չեն շեղվելու իրենց օրակարգից, բայց նաև կարծում են, որ մինչև ուրբաթ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա:

դիտվել է 4105 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am