Ակնհայտ է, որ սա ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ.Արսեն Բաբայանի առաջին հարցազրույցը «Հրապարակին»

 
Արսեն Բաբայանի առաջին հարցազրույցը «Հրապարակին»

Իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ավելի քան 20 օր ճաղերի հետեւում լինելուց հետո, երեկ ազատ է արձակվել։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո մենք զրուցեցինք Բաբայանի հետ: Բաբայանին ազատ արձակելու որոշում կայացրել է դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։

- Ինչպե՞ս էիք զգում քրեակատարողական հիմնարկում, Ձեզ համար սպասելի՞ էր, որ կձերբակալեն:


- Երբեք չէի սպասում, որ կարող էր քրեական հետապնդումը լինել այսքան ապօրինի, իսկ ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկում իմ նկատմամբ վերաբերմունքին, ապա եղել է օրենքով սահմանված կարգով, եւ երեւի թե պետական հիմնարկներից միակը, որ այս պահին գործում է օրենսդրության համաձայն, քրեակատարողական հիմնարկներն են:

- Ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, ցուցմունք տվե՞լ եք, առերեսում եղե՞լ է:

- Առերեսման փորձ է կատարվել, որից ես հրաժարվել եմ, քանի որ ցուցմունք չեմ տվել: Քանի որ չէի վստահում քննչական մարմնին, հայտնել եմ, որ առերես հարցաքննության կմասնակցեմ եւ հակընդդեմ հարցեր կտամ այն ժամանակ, երբ կծանոթանամ քրեական գործի բոլոր նյութերին:

- Ընդհանրապե՞ս ցուցմունք չեք տվել:

- Ոչ: Ես չեմ հրաժարվել ցուցմունք տալուց, բայց քանի որ դեպքը տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, երբ ԱԺ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ էին տեղի ունենում, ես կարիք ունեի հասկանալու՝ ընդհանրապես այդ պրոցեսներում իմ մասնակցությունը կարո՞ղ էր լինել, թե՞ ոչ, որովհետեւ դրանք ընթացիկ առօրյա գործընթացներ էին, մասնավորապես, ընդհանրապես ես այդ ժամանակ աշխատակազմի ղեկավարի տեղակալ էի, թե ոչ, ինչի համար նախաքննական մարմնին խնդրել էի ժամանակ տալ, բայց նախաքննական մարմինը ոչ թե չտվեց ժամանակ, այլ ձերբակալեց, ընդ որում՝ ապօրինի, ինչը հետագայում դատարանում հաստատվեց:

- Հետեւաբար, ի՞նչ հիմքով էին Ձեզ ձերբակալել, կա՞ ցուցմունք Ձեր դեմ կամ այլ ապացույցներ:

- Ինձ ներկայացված իբր հավաստի կասկածը ներկայացված էր երկու ցուցմունքի եւ մեկ զննության վրա։ Ցուցմունքներից մեկն ընդհանրապես ինձ հետ որեւէ աղերս չուներ, ՍԴ գրասենյակում տեղի ունեցած գործընթացների մասին էր։ Մի ցուցմունքը, որն իբր իմ դեմ էր, ցուցմունք տվողն ասել էր՝ «եթե հիշողությունս չի դավաճանում»… եւ ասում էր բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեին, այսինքն՝ հիշողությունը լավ էլ դավաճանում էր։ Եվ մի զննություն էր Մալբրի համակարգում, որը ես պահանջեցի դատարանում ներկայացնել, ինչը չարվեց՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է: Այսինքն՝ հիմնական կասկած, որպես այդպիսին, թեեւ դատարանում չկարողացան ներկայացնել, բայց դատարանը կալանավորման որոշում կայացրեց:

- Ձեր դեմ ցուցմունք տվողն ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետն էր:

- Չեմ ուզում քրեական գործի այդ տեսակ մանրամասների մեջ մտնել:

- Մտավախություն ունե՞ք, որ Ձեզ նորից կձերբակալեն, եւ որ դեպքում կլինի:

- Այն գործողությունները, որոնք իրականացվեցին, ընդհանրապես դուրս են օրենքի եւ իրավունքի շրջանակներից, եւ, հետեւաբար, ամեն ինչ հնարավոր է:

- Սպասելի՞ էր, որ կփոխվի խափանման միջոցը, եւ որ միջնորդություն կներկայացնի իմքայլական պատգամավորը:

- Ենթադրում էի, որ ինչ-որ փուլում անպայման կփոխվի, որովհետեւ պետության համար դժվար կլիներ անձին ապօրինի երկար ժամանակ պահել անազատության մեջ: Թեեւ 22 օրն էլ քիչ չէ: Ավելին, կարծում եմ նաեւ՝ քրեական գործի կարճում պետք է լինի, որովհետեւ կարծում եմ՝ հասկացել են, որ այս տեսակ քրեական գործի հարուցում իրավունք չուներ ունենալ: Ինչ վերաբերում է երաշխավորությանը, երեւի թե իշխանական թեւն էլ երեսը փրկելու խնդիր ուներ, դրա համար էլ եղավ միջնորդությունը: Այդուհանդերձ, ես մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց՝ Արտակ Գաբրիելյանին, Ավետիք Իշխանյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, եւ առանձնահատուկ շնորհակալություն ՄԻՊ Արման Թաթոյանին, ով առաջին օրվանից ինձ հետ է եղել:

- Այսինքն՝ ընդունեցին, որ Դուք քաղբանտարկյալ եք, ինչպես Ձեզ բնորոշեցին կալանքի առաջին օրերին:

- Այո:

- Ի վերջո, ո՞րն էր Ձեզ ձերբակալելու իմաստը:

- Ակնհայտ է, որ սա ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, գործն էլ վկայում է դրա մասին: Իշխանությունը փորձեր է անում գործի դնել հնարավոր կամ անհնար բոլոր միջոցները՝ ինչ-որ կերպ ազդեցություն ունենալու Թովմասյանի պաշտոնավարման վրա:

- Բայց նրա դեմ գործողությունները վերջերս սառեցվել են կարծես, Ձեզ բաց թողնելն էլ ապացույցներից մեկն է, Ձեզ հայտնի՞ է՝ ինչո՞ւ:

-Ես հետեւել եմ, ինֆորմացիայի պակաս չեմ ունեցել, կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցն ու հայտարարությունն ակնհայտ քննադատություն էին՝ ուղղված իշխանություններին, ինչի մասին ես խոսում էի ամիսներ շարունակ: Թե՛ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը ազդեցություն ունեցան քաղաքական որոշում ընդունել եւ մի քիչ հետ քաշվել:

դիտվել է 1090 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am