Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ արժեր «կոմֆորտը», որից հրաժարվեցինք՝ վարչական շրջանի ռեսուրսները խնայելու համար.
Պարզվում է՝ բավական գումար է այս տարի տնտեսվել՝ մոտ 14,4 միլիոն դրամ: Վարչական շրջանի ղեկավարի և երկու տեղակալի՝ նախկին հինգ գործավարների փոխարեն կարելի է ունենալ ընդամենը երկուսը, հավելեմ՝ ես և տեղակալս ունենք մեկ գործավար: Արդյունքում ՝ 4.5 մլն դրամի խնայողություն: Նախկին 4 վարորդի փոխարեն՝ 2 վարորդ, որոնցից մեկը սպասարկում է վարչական շրջանի բոլոր բաժիններին: Արդյունքում՝ 2.8 մլն դրամի խնայողություն: 2018 թվականին աշխատակազմի տասը բաժիններին հատկացված է եղել 51.5 տոննա բենզին, որն ամբողջությամբ սպառվել է: 2019-ին հատկացվել է 36.2 տոննա բենզին, որից այս պահի դրությամբ տնտեսվել է մոտ 3 տոննա: Փաստորեն, հնարավոր է աշխատել նաև 18 տոննայով պակաս վառելիքով: Ի դեպ՝ ռեսուրսների խնայողությունը (մոտ 14,4 միլիոն դրամ) որևէ կերպ չի անդրադարձել մեր աշխատանքի որակի վրա»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը