Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին.Սասուն Միքայելյանի կտրուկ պատասխանն Աղազարյանին (video)
ԱԺ քառօրյայում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից խորհրդարան բերված ծրագիրը,որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար:«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց, թե պետք է հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվել «նյու-ֆիդայականությունից»:
Աղազարյանի այս դիտարկումը դուր չեկավ իր խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սասուն Միքայելյանին. «Պրիչոմ տուտ ֆիդայություն»:
Ի պատասխան՝ Աղազարյանն ասաց. «Հիմա ասեմ՝ պրիչոմ տուտ, հրամանատար ջան, որովհետև եթե սահմանին դեպքեր են տեղի ունենում, և զինվորը հետ է նայում, տեսնում է, որ մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը մեկ այլ բան, կասի՝ բա պետությունն ո՞ւր է, դրա համար պետք է ամեն ինչ անել պետական կառույցների ճանապարհով»։