Արայիկ Հարությունյանը թելադրություն է գրում և փորձում է լինել լավ աշակերտ.Լիկա Թումանյան (video)
«Այն ամենը, ինչ այսօր ներկայացվում է՝ որպես Կառավարության ծրագիր, իրականում հակաազգային և հակապետական դրսևորումներ են: Այսօրվա դրությամբ, Արայիկ Հարությունյանի պնդմամբ, այն մարդիկ, ովքեր դեմ են իրենց նախագծերին, հետադիմական հայացքներ կրող մարդիկ, են, այս պարագայում ես ուղղակի ուզում եմ հարցնել, իսկ ի՞նչ է նշանակում Ձեզ համար՝ առաջադիմական, ի՞նչ է նշանակում՝ առաջադեմ, ո՞ւմ համար առաջադեմ, ո՞ր ազգային արժեքները կրող պետությունների դիտանկյունից եք Դուք ուզում լինել առաջադեմ: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս Կառավարությունը, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանը, թելադրություն է գրում արևմտյան առաջնորդների թելադրանքով և ուզում է լավ գնահատական ստանալ, փորձում է լինել լավ աշակերտ»,- ասաց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Թումանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.