Միակ մարդը, որին հաջողվեց հաղթահարել աղքատությունը սեփական գլխում, Նիկոլ Փաշինյանն է. վարկով սառնարանից մինչև 55 մլն դոլարանոց ինքնաթիռ (տեսանյութ)

tert.am-ը գրում է. Նախկինում ապառիկով լվացքի մեքենա, սառնարան գնող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ «կանխիկ»՝ պետբյուջեի հաշվին շռայլ ծախսեր է անում առանձնատան վերանորոգման, նոր զրահապատ մեքենայի և նոր օդանավի ձեռք բերման համար:

Սեպտեմբերի 29-ին մամուլը հայտնեց` կառավարական ամառանոցները վերանորոգվում են. դրա համար կծախսվի 2 մլն դոլար:Ուշագրավ է, որ այս հրապարակմանը նախորդած կառավարության նիստում ընդունվել էր «Վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» նախագիծը, որում որոշ կետեր գաղտնի էին:

Չզեկուցվող հարցի 1-ին կետից պարզ է դառնում` կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման համար հատկացվել է 291,687,400 դրամ կամ 615,000 դոլար: Ենթադրելի է, որ հենց այս որոշմամբ էլ կառավարական ամառանոցները վերանորոգելու համար գաղտնի կերպով գումար է տրամադրվել:

Ավելի ուշ Tert.am-ի հարցմանն ի պատասխան`Կառավարությունից հայտնել էին` հարցի առնչությամբ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել. այն պարունակում է պետական գաղտնիք:

Ամառանոցների վերանորոգման լուրից մի քանի օր հետո մամուլը դարձյալ գրեց` Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S600 W222 մոդելի: Ըստ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնն արժեցել է 297 հազար դոլար:

Ավելի ուշ հայտնի դարձավ` ձեռք բերված զրահապատ մեքենան մեկը չէ, սա հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա լրագրողների հետ զրույցում հավելյալ ինֆորմացիա չտրամադրեց, ասաց, որ իրավասու չէ նշել՝ քանի մեքենա` ինչ արժեքով: Աղաջանյանը միայն հերքեց տարածված տեղեկությունը` վարչապետի տիկնոջ համար զրահապատ մեքենա ձեռք չի բերվել:

Հասարակական դժգոհությունը հարուցեց նաև չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Պարզվեց` միայն ինքնաթիռի թռիչքը կազմել էր 165 մլն դրամ կամ 380 հազար դոլար, իսկ ԱՄՆ մեկնելու ամբողջ ծախսը կազմել էր շուրջ 197 մլն դրամ:

Այս չափազանց թանկարժեք ուղևորությանը հաջորդեց ավելի թանկարժեք մեկ այլ գնում: Կառավարությունը քննարկում է նոր օդանավ ձեռք բերելու հարցը. գործող թիվ մեկ ինքնաթիռը չի կարողանում տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել: Կառավարությունը դեռևս չի տրամադրում տեղեկություն, թե ինչ ինքնաթիռ է մտադիր գնել, իսկ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նոր օդանավը կարժենա 55 մլն դոլար:

Ի դեպ, հավանաբար, նոր ինքնաթիռ գնելու որոշումը եղել է ընտանեկան: Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Շվեյցարիա այցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցած Աննա Հակոբյանը դժգոհում էր`ամուսնու հետ շփվելու ժամանակ չի մնում. միակ հնարավորությունն այս ուղևորություններն են:

Պետության վրա թանկ է նստում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իր ընտանիքը: Երբ Փաշինյանը դեռ վարչապետի թեկնածու էր, ԱԱԾ-ի խորհրդով թիկնապահներ են տրամադրվել նաև նրա կնոջն ու երեխաներին. նշվում էր, թե ահաբեկչության վտանգ կա:

Քննադատությունների տեղիք տվեց նաև կառավարական ուղղաթիռով Փաշինյանների ընտանիքի Արցախ մեկնելը: Հետագայում պարզեց` Փաշինյանները մեկնել էին զինվոր որդու` Աշոտ Փաշինյանի տարեդարձը տոնելու։ Սրանից հետո էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «Որպեսզի ուղղաթիռը չվերածվի մետաղե ջարդոնի, այն պետք է թռիչք կատարի`անգամ դատարկ»:

Փաստորեն` վարչապետը միակն է, ում հաջողվել է աղքատությունը հաղթահարել սեփական գլխում:

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am