Վարչապետը ժամանեց Փարիզ. նախատեսվում է առանձնազրույց Մակրոնի հետ (տեսանյութ)
Հրապարակ օրաթերթը գրում է. Քիչ առաջ Փարիզ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Նրա օդանավը վայրէջք կատարեց Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում:
Վարչապետին ու նրա տիկնոջը օդանավի մոտ դիմավորեց Ֆրանսիայում ՀՀ արգակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Օդանավակայանից վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ելիսեյան պալատ, որտեղ նրանց կդիմավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այստեղ, ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախագահ Էմանուել Մակրոնի անունից կտրվի պաշտոնական ընթրիք: Ընթրիքից հետո նախատեսվում է Փաշինյանի և Մակրոնի առանձնազրույցը, որի վերջնական հաստատումը դեռ ճշտվում է:
Նշենք, որ վարչապետ Փաշինյանը Փարիզ է ժամանել վորոնշյալ կոնֆերանսին մասնակցելու, հընթացս կունենա նաև այլ հանդիպումներ, այդ թվքւմ՝ հանդիպում է նախատեսվուն նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: