Լավրովը Բաքվի «զայրույթն» է բերել Երևան

Երևան Լավրովի առաջ Մոսկվան արձագանքեց վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանին ուղղված բողոքի նոտային: «Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարությունների ընդհանուր տոնին, ապա այն չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին», նշվել էր Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ: «Նշված անձանց այցը, եթե անգամ եղել է, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ:

Այդ առումով այն չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ոչ մի հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ տեղի չի ունեցել»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցի նախօրեին հայտարարություն է տարածել, որ արձանագրել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում:

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, նշել է այդ երկրի Արտգործնախարարությունը, հավելելով՝ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

«Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Նաև ընդգծվում է, որ կշարունակի ակտիվորեն աջակցել կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես նաև ազգամիջյան հարթակում՝ հաշվի առնելով սերտ կապերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Լավրովի այցն այս անգամ առավել քան երբևէ Ադրբեջանի ուշադրության կիզակետում է լինելու: Բաքուն վերջին ամիսներին Հայաստանի ուղղությամբ վարում է կոշտ քաղաքականությունը՝ դիվանագիտական փոխհրաձգության առումով: Նույնիսկ Ալիևը առիթը բաց չթողեց երկու անգամ Պուտինի ներկայությամբ Հայաստանին քննադատելու համար:

Հիմա կարևոր է, թե Լավրովը Երևանում Հայաստանի իշխանություններից հետո բանակցությունների հետո ինչ մեսիջներ կհղի թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:

Մետաքսյա Շալուն

դիտվել է 4340 անգամ
Լրահոս
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am