Աննա Դանիբեկյանի ատենախոսության մեջ նույնպես գրագողություն են փնտրելու

Դատավորների գիտական ատենախոսություններում գրագողության փաստերի հայտնաբերման գործընթացը սահուն կերպով դուրս մղվեց հանրային օրակարգից:

Եթե հիշում եք, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատելու հայտնի որոշումից հետո, Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարեց, որ նրա ատենախոսության մեջ պլագիատ կա: ԲՈԿ-ը որոշել էր ուսումնասիրել դեռևս 2011-ի ատենախոսությունը և հայտնաբերել, որ Ազարյանի 160-էջանոց ատենախոսության մի մասն արտագրված է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Ռշտունին, ի դեպ, Ազարյանի գիտական ղեկավարն է: 

Ազարյանի որոշումից հետո, իհարկե, Քոչարյանը կրկին հայտնվեց կալանքի տակ, ու գրագողության թեման մնաց բաց ու չպարզաբանված: Հետաքրքիր է` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը և գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժած դատավոր Անա Դանիբեկյանի ատենախոսության մեջ գրագողության փաստեր կամ հատվածական արտագրություններ չկա՞ն: Օրինակ` ինչո՞ւ Բարձրագույն որակավորման կոմիտեն չի քննում նաև Դանիբեկյանի` 2014 թվականին պաշտպանած ատենախոսությունը: Ամեն դեպքում հանրությունը իրավունք ունի իմանալ` դատավորների գիտական ատենախոսություններում պլագիատի թեման հանրային–պետական կարևորություն ունի ընդհանրապե՞ս, թե՞ այդ խնդիրը էական նշանակություն ուներ միայն Քոչարյանին կալանքից ազատած դատավորի դեպքում: Համենայն դեպս, դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական ատենախոսությունից հետո որևէ այլ ատենախոսության պլագիատի մասին չհայտարարվեց: Եթե պատճառն այն է, որ նման դիմում ԲՈԿ-ը մինչ այս պահը չի ստացել, ապա առաջարկում ենք մեր այս հրապարակումը ընդունել որպես առաջարկություն և ստուգել Դանիբեկյանի և մնացած բոլոր դատավորների գիտական աշխատանքները:

Գիտական հատուկ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն չկա` հասկանալու համար, որ Ազարյանի ատենախոսության շահարկումը ընդամենը դատավորի վրա ճնշում գործադրելու մեթոդ էր, որովհետև եթե պլագիատը որպես երևույթ եղել էր, ապա այն չէր կարող տեղ գտնել միայն մեկ դատավորի ատենախոսության մեջ : Ի դեպ, այսօր «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում դատավոր Ազարանը հայտարարել է, որ անկախ դատավորներն այժմ կամիկաձեներ են. «Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը 100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի»,- ասել է Ազարյանը:

Իրականում պարտադիր չէ, որ Նիկոլ Փաշինյանը ամիսը մեկ 100-հազարանոց հանրահավաք հրավիրի և սպառնա։ Դատավորները խելացի մարդիկ են, և ցանկացած դատավորի համար էլ պարզ է, թե կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում, և ինչ է ուզում դատարաններից երկրի այսօրվա վարչապետը:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին Սաֆարյանի ծրագիրը աշխատեց, ինձ անվանեցին «հանրապետական քած»/տեսանյութ/ Հայաստանն իրենց օջա՞խը չէ, ժողովուրդն իրենց ընտանի՞քը չէ (տեսանյութ) Նիկոլ բառը դարձել է ցինիզմի հոմանիշը Եկավ պատահական մեկը, ով տիրացավ աթոռին Արցախի կարգավիճակը ռուսներն, ամերիկացիներն ու ֆրանսիացներն են որոշելու. Նոր գաղտնազերծում Բանակցում ենք, չենք բանակցում. Փաշինյանական նորահայտ հանելուկ «ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան Փաշինյանը մնացել է միայնակ՝ առանց քաղաքական սատարման ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում Այդ օրը ես նոր բան չեմ ասել. Փաշինյանը մեկնաբանում է Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու հարցը ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետի դասախոսները գործադուլ կհայտարարեն «46 ընտանիք արդեն վերադարձել է Թալիշ». Տիգրան Աբրահամյան/տեսանյութ/ Անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը, մեղմ ասած, գահվիժում էր. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Իսրայելը հարվածել է Գազայի հատվածին. 16 պաղեստինցի է սպանվել «Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց». Նիկոլ Փաշինյան Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր «Այս խուլիգանական արարքը նախևառաջ պետք է դատապարտվի Ռուսաստանի իշխանությունների կողմից». Էդուարդ Շարմազանով Առևանգված 21-ամյա աղջիկը հայտնաբերվել է Արտագաղթի միտումները նվազել են մոտ 90 տոկոսով.Աննա Հակոբյանն էլ է զարմացել ամուսնու հայտարարությունից/տեսանյութ/
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Հակոբյանը և Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը: ԹԵՄԱ՝ կառույցի ներկա և նախկին աշխատակիցները ահազանգում են՝ համակարգը կանգնած է փլուզման եզրին: ՆՈՅՄԵԲԵՐԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Նոյեմբերի 14-ը Որակի համաշխարհային օրն է. Ստանդարտների ու չափագիտության ոլորտում ծրագրերն ու ոլորտի խնդիրները: Նոյեմբերի 14-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա էնդոկրինոլոգ ՀասմիկԱբովյանի (ներկա կլիննեն նաև սրտաբան ու ընտանեկանբժիշկ) ասուլիսը: Թեման՝ ԱՀԿ-ի տվյալներով այսօրաշխարհում 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի և այնհամարվում է ոչ վարակային համաճարակ: Նոյեմբերի 14-ըՇաքարախտի դեմ պայքարի օրն է: Ինչպ... Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մինչեւ 7 րոպե: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԸ. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով: Բանախոսներն են. ԱՆԱՀԻՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավ... Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա՝ Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ են մեկնարկել Հայաստանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական շփման գծերի երկայնքով։ Ինչու են ադրբեջանական զինված ուժերը բերվել առաջին մարտական պատրաստվածության․վտանգներ ու հնարավոր զարգացումներ։ Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ Ս... Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Տիգրան Քոթանջյանը և Արմեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունը «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարել է փոփոխություններ. թերի ֆինանսավորման հետևանքով գիտնականները լքում են գիտական հաստատությունները. գիտության հանդեպ տարվող քաղաքականության ռիսկերն ու հետևանքները. ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները կանգնած արտագաղթելու շեմին: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Երևանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովի որոշումների և թվային հետևելիության նախագծերի իրագործումը: Մասնավորապես կխոսվի ԵԱՏՄ շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ազատ շարժի ապահովման մասին ... ՆՈՅՄԵԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Ջեռուցման սեզոնին ընդառաջ. անտառահատումների ռիսկերը, անտառվերականգնման աշխատանքներ: