«Տեսել ա, որ ծուխա դուրս գալիս, մոտեցել է` դուռը բացի, կրակը տվելա դեմքին». մանրամասներ ԱԺ-ի մոտ բռնկված խոշոր հրդեհից
Ազգային ժողովի մոտ այսօր` նոյեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր հրդեհից այրվածքներ է ստացել 1 քաղաքացի: NEWS.am-ի հետ զրույցում խոշոր հհրդեհից մանարամասներ պատմեց մոտակայքում բնակվող մի քաղաքացի:
«Տանտերը տեսել ա, որ ծուխ է դուրս գալիս, մոտեցել է, որ դուռը բացի, կրակը տվելա դեմքին ու դեմքը, ձեռքերը վառվել ա: Հիմա իրեն տարել են հիվանդանոց: Ազգային ժողովի մոտից է կրակն ընկել իր տան վրա ու տենց վառվելա»,- ասաց հրդեհին ականատես մի տղամարդ` նշելով, որ տանը ամուսիններ էին բնակվում:
Նրա խոսքով` կինն այրվածքներ չի ստացել: