Ո՞վ է այդ Մաշադյանը․ նա անվադողեր է հանում և 840 հազարի յուղ գողանում

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտել էին հոկտեմբերի 22-ին Երևանի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին մեղայականով ներկայացել էր նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Հաղորդվել էր, որ նա ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: «Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանն իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել»։ Հուզիչ պատմություն է, մնում էր գրվեր, որ եղբայրները իրար ճանաչել են 20 տարի անց՝ հնդկական կինոյի լավագույն ավանդույթներով՝ «նասկուց» ճանաչելով իրար։

Իհարկե, տարիներ առաջ, երբ մահացել էր Մաշադյանների հայրը, Գարիկը ներկա էր սգո բոլոր արարողություններին։ Առհասարակ, Մաշադյաններին առնչվող բոլոր պատմություններում մի հետաքրքիր նյուանս կա, բոլորը բոլորի հետ տարիներ ի վեր չեն շփվում։ Ռաֆիկ Մաշադյանն օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ ևս շփվել էր տարիներ առաջ, էլի՝ սգո արարողության ժամանակ։

Բայց սա դեռ բոլորը չէ։ Պարզվում է, որ Գարիկ Մաշադյանը ստաժավոր հանցագործ է։ Նրա անունով է հեղեղված Datalex տեղեկատվական համակարգում․ երկու քրեական և մոտ 150 վարչական գործերով։ Քրեական գործերի նյութերով՝ նա 2010 թ․նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառում իր մոտ եղած ավտոպահեստամասային բանալիով քանդելու միջոցով գաղտնի հափշտակել է այդտեղ կայանված Թագուհի Ազիզյանին պատկանող «Տոյոտա ՌԱՖ-4 » մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողը` անվահեծով, վերջինիս պատճառելով զգալի չափերի` ընդհանուրը 50.000 ՀՀ դրամ գույքային վնաս: Իսկ ավելի վաղ, լինելով «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ում հրամանագրված որպես վարորդ, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, հափշտակել է ՍՊԸ-ի կնիքը և ներկայանալով որպես հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն , գումարը կանխիկ կամ փոխանցման կարգով վճարելու կեղծ խոստումով , նույն կնիքով վավերացրել է 09.07.2008թ. «Մոսէսքո » ՍՊԸ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը և խաբեությամբ հափշտակել նշված պայմանագրի հիման վրա թիվ 535 հաշիվ ապրանքագրով ստացած խոշոր չափի` 842.400 դրամ ընդհանուր արժողությամբ «Վալվոլայն » 10 W 40 տեսակի յուղը:

Ըստ մեղադրականի՝ նա այնուհետև նույն եղանակով խաբեությամբ տիրացել է «Մաքսհուր» ՍՊԸ-ից ստացված խոշոր չափի` 1.867.500 դրամ արժողության դիզելային վառելիքին, 687.000 դրամ արժողության «Թեկսակո» շարժիչի յուղին, 649.572 դրամ արժողության «Շելլ» 15 W 40 շարժիչի յուղին։

hraparak.am

դիտվել է 785 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am