Նիկոլ վարչապետը տվեց նախկին Նիկոլի ինքնագնահատականը

Սակավամտություն եւ բացամտություն կառավարական մակարդակի ՀՀ կառավարության նիստը երեկ ավելի քան նիկոլական էր, նախ, պարզվեց աղքատությունը ամենեւին էլ մարդկանց գլուխներում չէ, այլ՝ վերջապես հասկացել են, որ, մարդկանց պարտավոր են աշխատանք տալ, հետո՝ բարոյախրատական լոզունգներ։

Հետո, նույն այդ նիստում Նիկոլ վարչապետը տվեց նախկին Նիկոլի ինքնագնահատականը՝ մեկ նախադասության մեջ մերժելով, ժխտելով պատգամավոր եւ լրագրող Նիկոլին, ով իր ամբողջ գործունեությունը նախկինում կառուցել էր «կեղծ կարգախոսներ»-ի վրա՝ շարունակ «վախեր ներշնչելով», «օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից» (չակերտներում արված բոլոր ձեւակերպումները Նիկոլինն են), եւ՝ գագաթնակետը՝ այսօր նա այլոց է մեղադրում «սակավամտության եւ բացամտության» մեջ՝ վստահաբար, մտքում քմծիծաղելով բոլորի, այո՛, բոլորի վրա, քանի որ բացամտորեն կարծում է, թե ոչ ոք չի հիշվում եւ ոչինչ չի հիշվում։

Ամեն ինչ էլ հիշվում է, Նիկոլ ջան, ե՛ւ կեղծ կարգախոսները, որոնցով վերցրեցիր իշխանությունը, ե՛ւ բացամիտ ելույթներդ, որոնցով զոմբիացնում էիր մարդկանց մի շերտի,, ե՛ւ սակավամտությունը, երբ առավոտից իրիկուն ԱԺ ամբիոնից նույն ելույթդ ձայնային նույն ելեւէջներով ականջ էր ծակում։ Հա, ասում ես, թե դու էս ամենից չես վախենում, իրոք, վախենալու կարիք չկա, քո դեմ քո զենքով չեն պայքարում, քո դեմ պայքարողների զենքերն ավելի քան ազնիվ են եւ դիպուկ։

Քանզի, նրանք, ովքեր այսօր քննադատում են քո աշխատանքը, քննադատում են փաստարկված, կոնկրետ, առանց պոպուլիզմի եւ խաբեության, քեզ այսօր քննադատողները շատ ավելի ազնիվ են իրենց մղումներում, տասնապատիկ ազնիվ, քան դու էիր ընդդիմադիր եղածդ տարիներին եւ, այո՛, ճիշտ ես, ուրիշ բաներից մի վախեցիր, բայց՝ այդ ազնվությունից վախեցիր, ազնվությունը եւ սերը ամենահզոր մահացու զենքերն են, որ երբեւէ ստեղծել է մարդը․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 871 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am