Դժգոհությունները ներկայացվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր. ստվերների դեմ պատերազմը շարունակվում է

Փաստը գրում է.«Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Երբ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում տեսանելի արդյունքներ արձանագրել և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հանրության շրջանում դժգոհություններ են առաջացնում, սկսում են մեղադրել նախկինների հետ կապված ինչ-որ դավադիր ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն ուզում երկիրը զարգանա և անընդհատ սաբոտաժի ձևեր են փնտրում: Մի խոսքով՝ ամենուրեք պատվեր տեսնելու մոլուցքն ու ստվերների դեմ պատերազմը շարունակվում է:


Ինչ-որ առումով այսքան ժամանակ այս թեզն աշխատել է, քանի որ Փաշինյանին հաջողվել է հանրությանը համոզել, թե իրեն չի հաջողվում լուրջ դրական փոփոխություններ բերել, որովհետև «դավադիր ուժերը» չեն թողնում:

Եվ ստացվում է, որ Փաշինյանը կառավարության վարկանիշը պահելու համար օգտագործում է «դավադիր ուժերի» ստվերը, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, ապա ինքը կհորինի այդ դավադիրներին, քանի որ նրանց գոյությունը բխում է իր շահերից:

Երկրի տնտեսությունը զարգացնելու փոխարեն կառավարության ղեկավարը փաստորեն ավելի շատ զբաղված է թյուրըմբռնում առաջացնելով:

Իշխանություններին քննադատելը, հասարակության ներսում կուտակված խնդիրները և դժգոհությունները վեր հանելը ընդդիմության գործն է, սակայն բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց՝ դրանով փորձելով այն տեղափոխել այլ դաշտ:

Այսպես, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման, հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ԿԳՄՍ նախարարության կողմից խնդրահարույց միջոցառումներ և ֆիլմեր նկարահանելու նպատակով ֆինանսներ տրամադրելու հարցերի շուրջ հանրության շրջանում առաջ եկած մտահոգությունը իշխանությունները ներկայացնում են մութ ուժերի գործունեության արդյունք:

Եվ պատահական չէ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում սակավամտության և բացամտության պայքար է տեղի ունենում.

«Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ»:

Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իշխանությունը կտրվում է հանրությունից, և փոխանակ հանրությունը օրակարգ թելադրի իշխանություններին, կառավարությունն է փորձում իր ուզած օրակարգը թելադրել հանրությանը և այն ներկայացնել ժողովրդի անունից:

Վարչապետ Փաշինյանը համարյա թե իր բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշելու, թե ինչ է լինելու, ժողովուրդն է տնտեսական հեղափոխություն անելու, սակայն ինչո՞ւ ընթացիկ կարևոր հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը:

Կամ վարչապետը ժողովրդին ինչո՞ւ չի հարցրել, թե ինչ վերաբերմունք ունեն Ստամբուլյան կոնվենցիայի կամ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին, և ինչո՞ւ է ժողովրդի փոխարեն իր իշխանությունը որոշում ընդունում:

Երբ կառավարությունը ժողովրդին թելադրում է իր ուզածը և ժողովրդի անունից փորձում է լռեցնել հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը՝ դրանք ներկայացնելով քաղաքական հակառակորդների ձեռքի գործը, ապա դրանով խնդիրը լուծում չի ստանում:

Օրինակ՝ երբ բուհերում իրականացվող կրճատումների և հայագիտական առարկաների ոչ պարտադիր դառնալու արդյունքում բազմաթիվ դասախոսներ մնալու են առանց աշխատանքի, և նրանց բողոքը իշխանության կողմից ներկայացվում է որպես սև ուժերի կողմից հրահրված, դրանով նրանց աշխատանքի խնդիրը մնալու է չլուծված:

Հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու, իհարկե շարունակելու են բողոքել կառավարության կամայական գործողություններից:

Այսպիսով, իշխանությունը ցանկություն չունի ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել, որի արդյունքում պրոբլեմներն ավելի են խորանալու, իսկ կառավարության գործողությունների նկատմամբ հակակրանքը խորանալու է, քանի դեռ ժողովրդի տարբեր հատվածների ձայնը լսելի չէ իշխանության համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am