Ուշագրավ երկխոսություն

168 ժամը գրում է.Նոյեմբերի 7-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևի անդամները երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆ-ի մոտ, որտեղ պատրաստվում էր մասնակցել երիտասարդ դիվանագետների երդման արարողությանն ու դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը: «Արայիկ, հեռացիր» կոչերով նրանք շրջանի մեջ էին վերցրել Նիկոլ Փաշինյանին և պահանջում էին հեռացնել նախարար Հարությունյանին:


Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին իրենց պահանջը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք նրանք պահանջներից որևէ մեկը չեն կիսում: Նրանցից մեկը նույնիսկ Ն. Փաշինյանին հորդորեց վերցնել մետրոյի ժետոնը և փոխանցել Արայիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս շփվի հանրության հետ ու տեսնի, թե ինչ է մտածում հասարակությունն իր մասին: ՀՅԴ երիտթևի անդամներից մեկը Ն. Փաշինյանին հարցրեց՝ իրավունք ունե՞ն իրենց կարծիքն արտահայտելու կրթության, մշակույթի, գիտության, սպորտի մասին, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ բոլորն էլ ունեն այդ իրավունքը: Սակայն երիտասարդը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ՀՅԴ-ի անդամները կարծիք արտահայտելու իրավունք չունեն, ինչին ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, թե ծանոթ չէ, որ նման բան է ասել Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցին, Ն. Փաշինյանը, հակադարձելով դժգոհություններին, ասաց, որ Մելինե Դալուզյանը, ում մասին նկարահանվելու է ֆիլմը, մի մարդ է, որի հաղթանակի համար երկու անգամ Հայաստանի դրոշ է բարձրացվել: Սակայն ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ֆիլմի ռեժիսորը «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ պատմելու է սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին: Սրան հետևեց Նիկոլ Փաշինանի ուշագրավ պատասխանը. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»: Իհարկե, ամենավառ երևակայությունն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունենալու, կամ, ասենք՝ ինչպես է ֆիլմի վերջնագրերում նշվելու, որ ֆիլմի հենց այդ հատվածն է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից, իսկ մնացածը՝ ոչ, բայցևայնպես հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք: Ինչպես հայտնի է՝ այդ ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից հատկացվելու է 20 մլն դրամ: Եվ եթե իսկապես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու է ֆիլմի ընդամենը մի փոքր հատվածը (պատկերացնենք), ապա զարմանալի է, թե ինչու է դրա համար հատկացվում այդքան մեծ գումար՝ 20 մլն դրամ:

Երեկ հեռուստաըներություններից մեկի նախկին պրոդյուսերն այս առիթով սոցիալական իր էջում պատրաստակամություն էր հայտնել 20 մլն դրամով 20 փաստագրական ֆիլմ նկարահանել: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 միլիոն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի Հանրապետության 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր: Ոչ թե մեկ ֆիլմ՝ անորոշ բովանդակությամբ, պարզ չի՝ ինչի մասին, այլ 20 փաստավավերագրական ֆիլմ նորանկախ Հայաստանի չեմպիոնների մասին, որոնց նվաճումներն իրոք շատ կարևոր են ու էական են Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է պրոդյուսերը:

Որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող՝ նա նաև իր տարակուսանքն էր արտահայտել ֆիլմի հատվածական ֆինանսավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ՝ ասելով.

«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»:

Երեկվա Նիկոլ Փաշինյան-բողոքող երիտասարդներ երկխոսությունից ուշագրավ էր նաև երիտասարդ աղջկա հորդորը Նիկոլ Փաշինյանին, որ՝ «եթե փաստեր ունեք, դիմեք ոստիկանություն»: Սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ՝ «Արայիկ Հարությունյանը որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, նրա հրաժարականը չէիք պահանջի, չէ՞»:

Թե ում էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի չէ: Բայց եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը նման փաստեր ունի, կարող է դիմել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն, Քննչական ու Հատուկ քննչական ծառայություններ: Հաստատ կընդունեն:

դիտվել է 303 անգամ
Լրահոս
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am