Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա

Ասկերանի շրջանի Ռև գյուղը նախկին 200 բնակչի փոխարեն հիմա ունի 83 բնակիչ: Ես մի պարզ ճշմարտություն եմ ուզում ձեզ ասել, որը, չգիտես ինչու, դեռ չի եղել քաղաքական դիսկուրսի մեջ:

Արցախը Հայաստանի կեսի չափ տարածք ունի, բայց բնակչությունը Երևանի Արաբկիրից մի փոքր է ավելի: Ու մինչդեռ Երևանում քննարկում են հակամարտության լուծման հնարավոր սցենարները, այն փաստացի լուծվում է: Արցախը հետզհետե վերադառնում է Ադրբեջանի կազմ: Որովհետև, կրկնում եմ, Ռև գյուղում մնացել է 83 բնակիչ: Փաստացի էս հողերը 60 տոկոսով հանձնված են:

Էս ամեն ինչը Կաֆկայի պատմվածքներից մեկը ոնց որ լինի: Մինչդեռ մի ամբողջ ժողովուրդ որոշում էր՝ ով է հող հանձնող, ով է հող պահող, մի օր զարթնում են ու տեսնում, որ հողերն արդեն վաղուց հանձնվել են ու հանձնողը հենց էդ ժողովուրդն է:

Ասեմ էլ ավելի սարսափելի բան. փաստացի Հակոբյան Աննան ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ: Մեր զինվորները իրոք հանուն ոչնչի են զոհվում: Ով կարա բացատրի, հանուն ինչի՞ է զոհվում Ռևը պահող զինվորը, եթե Ռևում մեկ է մարդ չի ապրում: Չկա մարդ, չկա Ռև:

Ու էս ֆոնին, երբ տեսնում եմ արևմտյան Հայաստանի համար մարտնչող մեր հայրենակիցների հրճվանքը հերթական բանաձևի առնչությամբ, էլ ավելի է խորանում հոգուս մեջի դիսոնանսը: Ո՞վ կարա ինձ բացատրի, ինչո՞վ է նիսիա Կարսը ավելի լավ, քան նաղդ Ռևը: Ինչու են Կարսը վերադարձնելու համար միլիոններով փող ծախսում, իսկ Ռևն անտեսում: Զուտ, որովհետև հայկական հարցը Թուրքիայի դեմ օգտագործվելիք հարմար գործի՞ք է... է Արցախն էլ ավելի հարմար է, էն տարբերությամբ, իհարկե, որ այստեղ մարդիկ չեն սիրում գործիք լինել, իսկ մեր արևմտյան բարեկամները երևում է՝ գործիք լինելու հետ խնդիր չունեն:

Լավ, ասենք, նախկինում նենգ բռնապետական ռեժիմի պատճառով էիք հող հանձնում, գնում: Անասուն տրամաբանություն է իհարկե, բայց դե դա էր պատրվակը: Հիմա, բա խի՞ չեք ետ գրավում նույն Ռևը... Բաքուն ու Ստամբուլը հլը մի կողմ դնենք, Ռևը ե՞րբ եք հետ գրավելու այ ձեր` Գլենդելներում, Ռաստովներում ու Սարյանի փաբերում ու գինետներում հանգրվանած բազմաչարչար հոգիների ցավը տանեմ: Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա... ընկել, ինչ–որ 800 հեկտարի ձեռը գործիք եք դարձել:

Լավ, տո Ռևի հերն էլ անիծած, կարա՞ք գոնե, ասենք, Հրազդանը պահեք, գոնե էն, ինչ մնացել է Հրազդանից:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 9580 անգամ
Լրահոս
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am