Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա

Ասկերանի շրջանի Ռև գյուղը նախկին 200 բնակչի փոխարեն հիմա ունի 83 բնակիչ: Ես մի պարզ ճշմարտություն եմ ուզում ձեզ ասել, որը, չգիտես ինչու, դեռ չի եղել քաղաքական դիսկուրսի մեջ:

Արցախը Հայաստանի կեսի չափ տարածք ունի, բայց բնակչությունը Երևանի Արաբկիրից մի փոքր է ավելի: Ու մինչդեռ Երևանում քննարկում են հակամարտության լուծման հնարավոր սցենարները, այն փաստացի լուծվում է: Արցախը հետզհետե վերադառնում է Ադրբեջանի կազմ: Որովհետև, կրկնում եմ, Ռև գյուղում մնացել է 83 բնակիչ: Փաստացի էս հողերը 60 տոկոսով հանձնված են:

Էս ամեն ինչը Կաֆկայի պատմվածքներից մեկը ոնց որ լինի: Մինչդեռ մի ամբողջ ժողովուրդ որոշում էր՝ ով է հող հանձնող, ով է հող պահող, մի օր զարթնում են ու տեսնում, որ հողերն արդեն վաղուց հանձնվել են ու հանձնողը հենց էդ ժողովուրդն է:

Ասեմ էլ ավելի սարսափելի բան. փաստացի Հակոբյան Աննան ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ: Մեր զինվորները իրոք հանուն ոչնչի են զոհվում: Ով կարա բացատրի, հանուն ինչի՞ է զոհվում Ռևը պահող զինվորը, եթե Ռևում մեկ է մարդ չի ապրում: Չկա մարդ, չկա Ռև:

Ու էս ֆոնին, երբ տեսնում եմ արևմտյան Հայաստանի համար մարտնչող մեր հայրենակիցների հրճվանքը հերթական բանաձևի առնչությամբ, էլ ավելի է խորանում հոգուս մեջի դիսոնանսը: Ո՞վ կարա ինձ բացատրի, ինչո՞վ է նիսիա Կարսը ավելի լավ, քան նաղդ Ռևը: Ինչու են Կարսը վերադարձնելու համար միլիոններով փող ծախսում, իսկ Ռևն անտեսում: Զուտ, որովհետև հայկական հարցը Թուրքիայի դեմ օգտագործվելիք հարմար գործի՞ք է... է Արցախն էլ ավելի հարմար է, էն տարբերությամբ, իհարկե, որ այստեղ մարդիկ չեն սիրում գործիք լինել, իսկ մեր արևմտյան բարեկամները երևում է՝ գործիք լինելու հետ խնդիր չունեն:

Լավ, ասենք, նախկինում նենգ բռնապետական ռեժիմի պատճառով էիք հող հանձնում, գնում: Անասուն տրամաբանություն է իհարկե, բայց դե դա էր պատրվակը: Հիմա, բա խի՞ չեք ետ գրավում նույն Ռևը... Բաքուն ու Ստամբուլը հլը մի կողմ դնենք, Ռևը ե՞րբ եք հետ գրավելու այ ձեր` Գլենդելներում, Ռաստովներում ու Սարյանի փաբերում ու գինետներում հանգրվանած բազմաչարչար հոգիների ցավը տանեմ: Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա... ընկել, ինչ–որ 800 հեկտարի ձեռը գործիք եք դարձել:

Լավ, տո Ռևի հերն էլ անիծած, կարա՞ք գոնե, ասենք, Հրազդանը պահեք, գոնե էն, ինչ մնացել է Հրազդանից:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 9580 անգամ
Լրահոս
Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am