ՀՀ դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ստացել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով գրությունները:
«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի և դիմումատուին կտեղեկացվեն արդյունքների մասին», - Aysor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՔԾ մամուլի ծառայությունից ևս տեղեկացրեցին, որ Սամսոնյանի դիմումը կքննարկվի սահմանված կարգով:
«Ստացել ենք դիմումը: Սահմանված կարգով կքննարկվի», - Aysor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ից:
Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ-ին ուղղված հանցագործության մասին հաղորդում: Սամսոնյանը մասնավորապես հարց էր բարձրացրել այն մասին, թե որքանով է օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի առանձնատուն տեղափոխվելը: Սամսոնյանը նշել էր, որ վարչապետն օրենքի խախտմամբ է տեղափոխվել առանձնատուն, քանի որ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենքը»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը