Ինչո՞ւ է Փաշինյանը մտահոգված Վազգեն Մանուկյանի պահվածքից

Ինչպես հայտնի է Հանրային խորհուրդը վարչապետին կից խորհրդատվական սահմանադրական կառույց է: Այդպիսի կառույցներ գործում են աշխարհի ավելի քան 170 երկրներում: Այսինքն՝ գրեթե բոլոր զարգացած և ոչ այնքան զարգացած երկրներում:

Զարգացած երկրներում այդ կառույցը իշխանության և հանրության միջև երկխոսության խողովակներից մեկն է: Իհարկե այդպիսի խողովակներ շատ կան, սակայն ՀԽ-ն ունի իր սպեցիֆիկ դերակատարումը: Ավտորիտար երկրներում ՀԽ-ի դերը սովորաբար ֆորմալ բնույթ է կրում: Քանզի ավտորիտար իշխանությունը սովորաբար հանրության հետ երկխոսելու կարիք չի ունենում: Սակայն, քանի որ այդպիսի կառույցների ձևավորումը անհրաժեշտություն է դառնում քաղաքակիրթ երևալու համար Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես գնացին այդ կառույցի ձևավորման ուղով:

Այդ պաշտոնում նշանակվեց Վազգեն Մանուկյանը, ով իր անցած ուղով որևէ բացասական խնդիրների մեջ չէր եղել:

Փաշինյանը իր շահերից ելնելով այս տարվա գարնանը որոշեց այդ պաշտոնում կրկին առաջադրել Վազգեն Մանուկյանին: Մանավանդ, որ նա նորանկախ Հայաստանի ընտրախախտումների առաջին քաղաքական զոհն էր: Փաշինյանի համար այս սիմվոլիկան անհրաժեշտ էր, որպեսզի հանրությանը ցույց տար, որ ինքը`Փաշինյան, չի շարունակելու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրի զարգացման տարբեր բնագավառների, ուղին:

Ով ճանաչում է Վազգեն Մանուկյանին գիտի, որ նա անհանգիստ գործիչ է և բաց պրոբլեմների դեպքում սովորաբար կարող է հրապարակավ հանդես գալ:

Նախկինում հաշվի առնելով այդ հանգամանը` Սերժ Սարգսյանը բոլոր խնդրահարույց հարցերը Մանուկյանի հետ լուծում էր կուլիսներում, որպեսզի հրապարակում, ՀԽ-ի և երկրի ղեկավարի միջև հակասությունները տեսանելի չլինեն: Կարելի է ասել, որ այդ խնդիրների մոտ 70 տոկոսը հենց այդպես էլ լուծվում էր: Արդյունքում հանրությունը հազվագյուտ էր տեսնում, որ Մանուկյանը բաց հակադրվեր Սերժ Սարգսյանի հետ, բայց միաժամանակ դա չէր նշանակում, որ ՀԽ-ում խնդիրները կոծկվում էին:

Փաշինյանի ժամանակ այդ խաղի կանոնները փոխվեցին, քանզի ներկայիս վարչապետը, հավանաբար, համարելով, որ իրեն Վազգեն Մանուկյանի խորհուրդները պետք չէր դեմոնստրատիվ ձևով արհամարում էր ՀԽ-ին, որպես ինստիտուտ: Պարզ երևում էր, որ Փաշինյանը մտածում էր այս կառույցի մասին այն, ինչը վերջերս հրապարակեց Ալեն Սիմոնյանը:

Սակայն հաշվի առնելով, որ ՀԽ-ն սահմանադրական կառույց է հնարավոր չէր լուծարել: Պարզ էր, որ այս պարագայում Վազգեն Մանուկյանի տեսակետները ավելի շատ պիտի տարբերվեին իշխանության տեսակետներից, քան նախկինում էր, վերը նշված պատճառներով:

Սակայն այն ինչ կատարվեց Արման Բաբաջանյանի կողմից ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն կարիք չունի Վազգեն Մանուկյանի խորհուրդներին, այլև պատրաստ է նրա դեմ քաղաքական և տեղեկատվական արշավ սկսել: Հավանաբար մտածելով, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի Փաշինյանը կարող է ստանա լուրջ մրցակից: Սակայն իշխանությունը հաշվի չառավ, որ գործ ունի մի մարդու հետ, ով ժամանակին եղել է ղարաբաղյան շարժման կորդինատորը: Ով նաև երբեք չի խուսափել քաղաքական պայքարից, երբ տեսել է, որ ունի առաքելություն երկրում իրավիճակը փոխել հարցում:

Բացի այդ, հակադրվելով Վազգեն Մանուկյանին՝ Փաշինյանը էլ ավելի կասոցացվի ՀՀ 1-ին նախագահի հետ, իսկ դրանից հետո նրա հետ դաշինք կազմելուն կմնա մեկ քայլ:

Իսկ դրանից հետո հանրությունը կհասկանա, որ երկրին սպասվելու է նոր մութ ու ցուրտ տարիներ, իսկ վերջում նոր փուլային տարբերակ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Սա է իրականությունը:

 zham.am/

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Փաշինյանը փորձում էր ԿԳՄՍՆ շենքի դիմաց հավաքված երիտասարդներին ծուղակը գցել. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի լուծումը պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի Ակնհայտ է, որ սա ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ.Արսեն Բաբայանի առաջին հարցազրույցը «Հրապարակին» Պատգամավորն ըստ հայտարարագրի մեքենա չունի, բայց իրավապահներին հայտնել է, որ իր մեքենայից գողություն են արել Սիսակ Գաբրիելյանն իր հայտարարությամբ, ըստ էությամբ, փչացրեց «երաշխավորագիր» կոչվող էս էժան բեմականացումը Բոլոր «Իմքայլականները» պետք է տեղափոխվեն Նոր Կյանք գյուղ, քանի որ էս 1.5 տարի ա կոնկրետ նոր կյանք ա սկսվել իրենց մոտ, ի պահ հանձնված Rolex-ը վկա Սպառնալիքներ, վիրավորանքներ, ընդհարում ԱԺ-ում Պոլսահայ պատգամավորն արձագանքել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային Աղոթում եմ սպանված հայ հոգեւորականի համար. Հռոմի պապ Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել 5 մարդ սպանած Բեն Լադենին վնասազերծել են/տեսանյութ/ Ի՞նչ արժեր «կոմֆորտը», որից հրաժարվեցինք վարչական շրջանի ռեսուրսները խնայելու համար «2020թ. պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում». ՀՀ վարչապետ Կոտայքի մարզում Mercedes G-ով վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն».«յաշիկը» կողաշրջվել է Դմիտրի Մեդվեդևը գնացքի մեջ նիստ է անցկացրել Լաբորատորիաներ՝ Արցախի մասին հայտարարությունների դիմաց Ահաբեկչությունը հասավ հայությանը Գևորգ Պետրոսյան՝ ներկա /լուսանկար/ Ձեզ հավաքեք ու չափավորեք ու Ազգային ժողովը չշփոթեք ձեր փաբերի հետ. Արթուր Ղազինյան Սիրիայում հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել Հանդիպումը պետք է լավ կազմակերպված լինի․ Պեսկով Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը. Էդուարդ Շարմազանով/տեսանյութ/ Մի ճտտացրեք ու մի ծտտացրեք. Իվետա Տոնոյանը՝ Իմ քայլի պատգամավորին Պետական համակարգի կեսը կամ գեյ է, կամ գեյլոյալ․ Կոնստանտին Տեր–Նակալյան.անոնս «Այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթղթի շուրջ». ԱԳՆ խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին, ժամը՝ 13։00-ին, Հոդված 3 ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հետազոտությունների առաջատար խումբը» կներկայացնեն «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է Հայաստանում մեդիայի սպառումը և մեդիա գրագիտության հետ կապված խնդիրները։ Բանախոսներն են. ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող ՌՈՒԲԵՆ Ս... Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Տիգրան Քոթանջյանը և Արմեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարությունը «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարել է փոփոխություններ. թերի ֆինանսավորման հետևանքով գիտնականները լքում են գիտական հաստատությունները. գիտության հանդեպ տարվող քաղաքականության ռիսկերն ու հետևանքները. ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները կանգնած արտագաղթելու շեմին: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Երևանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովի որոշումների և թվային հետևելիության նախագծերի իրագործումը: Մասնավորապես կխոսվի ԵԱՏՄ շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ազատ շարժի ապահովման մասին ... ՆՈՅՄԵԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Ջեռուցման սեզոնին ընդառաջ. անտառահատումների ռիսկերը, անտառվերականգնման աշխատանքներ: Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբում ԵՊՀ-ից Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ԳԱԱ-ից Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես կգան իշխանություններին և ուսանողությանն ուղղված կոչով՝ կապված հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դար... Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Կարինե Հակոբյանը, Վ. Հովհաննիսյանը, Ռ. Բաբայանը: Թեմա՝ Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, նախարարի պատասխանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գրականագետ Դավիթ գասպարյանը և գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը: Թեմա՝ Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, նախարարի պատասխանը, ինչ են առաջարկում բանախոսները Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են հոգեբան Միհրդատ Մադաթյանը, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը և Կ. Քոչարյանը: Թեմա՝ Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, նախարարի պատասխանը, վարչապետի մոտեցումներն այդ հարցին Նոյեմբերի 12-ին, ժ. 11.00-ն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի սուլիս, որի ընթացքում խոսք կգնա Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքը էկո-գյուղի վերածելու մասին: Ասուլիսին բանախոսներն են. 1. Armenian future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը, 2. Հիմնադրամի մամուլի խոսնակ Արամ Չախոյանը, 3. «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը։ Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Թեման՝ հայ-ռուսական հարաբերություններ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի այցը Հայաստան եւ ուղերձները: Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21